Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում |armenpress.am|
14:43 - 30 հունիսի, 2025

Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին։

«Հաստատում ենք։ Գործողության մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ռուսական ՏԱՍՍ-ին ասել են Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից։

2025 թվականի փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր երկրի տարածքում Sputnik-ի գործունեությունը դադարեցնելու մասին։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական լրատվամիջոցը կարող է միայն մեկ հավատարմագրված լրագրող ունենալ։ Այդուհանդերձ, գործակալությունն ու դրա կայքը շարունակում էին աշխատանքն Ադրբեջանում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել