Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|
15:32 - 30 հունիսի, 2025

Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան ցավում է Եկատերինբուրգի իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի հետ միջոցառումները չեղարկելու՝ Բաքվի որոշումների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը այն իրադարձությունների պատճառների և բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք ադրբեջանական կողմի նման դեմարշի պատճառ են դարձել:

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  հեռախոսազրույց չկա, բայց անհրաժեշտության դեպքում այն տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները կապված են իրավապահ մարմինների աշխատանքի հետ և չպետք է երկկողմ հարաբերություններում դեմարշների առիթ դառնան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել