Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրով 2020 թվականին Արարատի մարզի 32 համայնքներում կիրականացվի ընդհանուր մոտ 80 կմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման համակարգերի վերականգնում՝ շուրջ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ արժեքով:
Ծրագիրը կյանքի կկոչվի Եվրասիական զարգացման բանկի վարկավորմամբ և համայնքների 10% տոկոս համաֆինանսավորմամբ:
Աշխատանքներ կտարվեն հետևյալ համայնքներում՝ Շահումյանում, Կանաչուտում, Նորաշենում, Ներքին Դվինում, Այգեստանում, Այգեպատում, Ոստանում, Սիսավանում, Վանաշենում, Վեդիում, Փոքր Վեդիում, Դաշտաքարում, Նոր Ուղիում, Նոյակերտում, Արարատում, Այգավանում, Զանգակատանը, Լուսառատում, Դարակերտում, Դաշտավանում, Արբաթում, Ղուկասավանում, Հայանիստում, Ք. Մասիսում, Նիզամիում, Այնթապում, Նոր Խարբերդում, Արաքսավանում, Արևշատում, Մասիսում, Աբովյանում, Արգավանդում: Վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսներին
comment.count (0)