news.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն:
Այսօր Վերաքննիչ դատարանում քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը, որը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:
Պաշտպանական կողմը ներկայացնում են փաստաբաններ Արամ Վարդեւանյանը եւ Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք հաստատում են դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտությունը: Արամ Վարդեւանյանը նշեց նույն գործով բերված նախկին բողոքներով դատավորի կողմից ավելի վաղ թույլ տրված խախտումները: «Խոսքն ընդհանրապես այն մասին չէ՝ դուք կարո՞ղ եք արդյոք օբյեկտիվ լինել, խոսքը ձեր սուբյեկտիվության մասին է»,- նշեց փաստաբանը:
Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 10։00-ին։
comment.count (0)