ԵՏՄ երկրների վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացնում |news.am|
09:20 - 31 հունվարի, 2020

ԵՏՄ երկրների վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացնում |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում նեղ կազմով հանդիպում են անցկացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նիստին մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մանինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալըյ Աբըլգազիեւը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացի այդ, նեղ կազմով նիստին ներկա են պատվիրակությունների 2-ական անդամներ, ռուսական կողմցի՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ կառավարության ապարատի ղեկավարի տեղակալ Էլմիր Տագիրովը:

Ավելի վաղ Միշուստինը եւ ԵՏՄ-ի իր մի շարք գործընկերներ հանդես են եկել Ալմաթիում «Գլոբալ տնտեսության թվային ապագան» ֆորումի ժամանակ:

Միշուստինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջին այցը կատարել է Ղազախստան:

Եվրասիական օրակարգ

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպման օրակարգում են միավորման գործունեության արդի հարցերն ու դրա նորմատիվ-իրավական հիմքի հետագա կատարելագործումը: Նիստին առաջնային ուշադրություն կհատկացվի ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորման եւ միության ընդհանուր շուկաների ձեւավորման ոլորտներում փոխգործակցությանը:

«Ծրագրվում է քննարկել մի շարք նախաձեռնություններ՝ կապված եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու եւ պաշտպանական միջոցները կատարելագործելու հետ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան եւ բազմակողմ ինտեգրացիոն միավորումների փորձը»,- նշել են ՌԴ կառավարությունում:

Ինչպես նաեւ հաղորդվում է, որ վարչապետները կքննարկեն «ԵՏՄ անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի փոխադարձ առեւտրում վերազգային կարգավորման սահմանման մասին համաձայնագրի նախագծի ուղղությամբ աշխատանքների ընթացքը» եւ մի շարք այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել