Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով
17:35 - 07 փետրվարի, 2020

Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով

Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով:Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը:

Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը 2020-ից մուտք է գործել Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրել է հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել