Հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ |shantnews.am|
09:26 - 05 փետրվարի, 2020

Հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ |shantnews.am|

shantnews.am: Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2020 թվականի փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակների հետ միասին նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը «Հայփոստ» ընկերությանը կտրամադրի նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները:

Համագործակցության արդյունքում առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը և նպաստը կվճարվի առաջնահերթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել