pastinfo.am: ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՀՔԾ-ի մերժման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Փետրվարի 1-ին՝ առավոտյան, Արամ Վարդևանյանը վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը ՀՔԾ-ն նույն օրը երեկոյան մերժել էր։ Պաշտպանի խոսքով մոտ 30 էջ միջնորդությանը ՀՔԾ-ն պատասխանել է 4 էջի սահմաններում։ Ընդ որում` Արամ Վարդևանյանի պնդմամբ որոշման մեջ չկար միջնորդությունը մերժելու որևէ հիմնավորվածություն։
Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։
comment.count (0)