Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
17:20 - 05 փետրվարի, 2020

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում ընթացիկ տարվա մարտի 15-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Ագարակ համայնքի ղեկավար Վահան Խաչատրյանն այդ պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից 2019թ. դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, դեկտեմբերի 26-ին Ագարակ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

Վերոնշյալ որոշումը ՀՀ Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 9-ի №35-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2020 թվականի մարտի 15-ը: Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել