Հայտնի է Հունաստանի նոր վարչապետի անունը |shantnews.am|
13:23 - 08 հուլիսի, 2019

Հայտնի է Հունաստանի նոր վարչապետի անունը |shantnews.am|

shantnews.am: Հունաստանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո՝ այսօր, հայտնի է դարձել երկրի նոր վարչապետի անունը։ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոց Միցոտակիսին է հանձնել երկրի նոր կառավարության ձևավորման մանդատը։

Նոր կառավարության ձևավորումը կիրականացվի առաջիկա օրերին։

Վարչապետի կուսակցությունը ընտրություններում հաղթել է նախորդ իշխող կուսակցությանը։ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հավաքել է 39,85 տոկոս, իսկ նախկին իշխող «Սիրիզա» կուսակցությունը՝ 31,53 տոկոս քվե։ Արդյունքում որպես իշխող ուժ՝ «Նոր դեմոկրատիան» նաև ավել մանդատներ կստանա խորհրդարանում՝ մեծամասնություն կազմելու համար։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների որոշում կայացրել էին նախկին իշխանությունները այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի ընտրություններում պարտվել էին իրենց մրցակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել