armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներն այսօր կրկին ԿԳՄՍՆ շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանց հարցերն այդպես էլ անպատասխան են մնացել:
Դեռեւս անցած տարվանից լուծարված կառույցի աշխատակիցներն այժմ անգործ են մնացել: Նախարարությունից ժամանակին նրանց հայտնել են, որ այդ կենտրոնի փոխարեն կստեղծվի համապատասխան հիմնադրամ, որտեղ մասնագետներից շատերը կկարողանան աշխատանք գտնել: Արդեն տեւական ժամանակ է, սակայն, ո՛չ հիմնադրամի, ո՛չ իրենց կարգավիճակի մասին լուր չունեն եւ այժմ իրենց հետաքրքրում է՝ վերջապես աշխատանք ունենալո՞ւ են, թե՞ չէ:
«Հիմա մենք պարապ ենք, ամիսը մեկ անգամ գալիս ենք, որ տեղեկություն իմանանք»,- իր խոսքում նշեց աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ արդեն քանի անգամ եկել են, սակայն ապարդյուն, ոչ մի հիմնավոր պատասխան չեն ստացել, մինչդեռ շուրջ 300 հոգի աշխատանքից զրկվել ու նախարարության պատասխանին է սպասում:
Բողոքի ակցիա իրականացնողների խոսքով՝ բոլոր մասնագետները, որոնք այժմ անգործ են, վերապատրաստումներ անցած, պրոֆեսիոնալներ են, ում կարիքն այսօր ունեն բոլոր առարկաների ուսուցիչները:
Բողոքի ակցիա իրականացնողները հույս ունեն, որ այս ամենից հետո նորից կբացվի Կրթության ազգային ինստիտուտը, քանի որ, ըստ նրանց, այն կառույց էր, որ շատ պետք էր հանրակրթությանը, այն ԿԳՄՍ նախարարության ուղեղն էր, մեկ այլ մասնակցի կարծիքով՝ երկրի կրթության ողնաշարը
comment.count (0)