tert.am: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ քիչ առաջ կալանքից ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:
Այս մասին գրառում է արել Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հունվարի 9-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին:
Դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։
Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:
comment.count (0)