Անի Տաճատի Սամսոնյանը (փետրվարի 10, 1990, Երեւան) «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:
2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը: 2013թ.` ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը: Ներկայում սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում:
2010-2012թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: 2012-2013թթ.` «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.` «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.` «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:
2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ:
2017-2018թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ: 2018-2019թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: