news.am։ Կիպրոսն աջակցում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ինչպես «Արեւելյան գործընկերության», այնպես էլ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրունգալոսի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եռակողմ հանդիպումից հետո։
«Գործընկերության մասին համաձայնագրի առումով ես կցանկանայի ավելացնել, որ մենք սպասում ենք, որ առաջիկա շաբաթներին Ներկայացուցիչների պալատը կվավերացնի այն։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի»,- նշել է նա։
Խրիստոդուլիդեսն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների եւ տարբեր բազմակողմ ֆորումների շրջանակում։ Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի եւ Պրեսպանյան համաձայնագրի կատարման վերաբերյալ։
comment.count (0)