Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:
Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:
comment.count (0)