Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դիվանագետների հավաք Վիեննայում՝ ԱԳ նախարարի մասնակցությամբ |azatutyun.am|
15:28 - 12 փետրվարի, 2020

Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դիվանագետների հավաք Վիեննայում՝ ԱԳ նախարարի մասնակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքն է մեկնարկել երեկ Վիեննայում։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով անցկացվող արդեն իսկ ավանդական դարձած հավաքները՝ որպես տեղում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Քննարկման օրակարգում էր ինչպես միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը, այնպես էլ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի լայն շրջանակ, փոխանցում է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել