armtimes.com: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։
Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։
Նախագիծն ընդունվեց 92 կողմ, 12 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով։
comment.count (0)