Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիա է անցկացվում |tert.am|
11:49 - 18 փետրվարի, 2020

Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիա է անցկացվում |tert.am|

tert.am: Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի առաջ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Բողոքի ակցիան իրականացվում է գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածության դեմ: Նրա թեկնածության հարցը խորհրդարանում պետք է քննարկվի, ինչպես նաև քվեարկության դրվի այսօր` փետրվարի 18-ին:

Ակտիվիստները փորձում են «ամոթի միջանցքներ» ստեղծել խորհրդարանի մուտքի մոտ: Ակցիայի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել