Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են |azatutyun.am|
10:47 - 19 փետրվարի, 2020

Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են |azatutyun.am|

azatutyun.am: Կրկին բողոքի ցույցեր են տեղի ունենում Վրաստանում:

Երեկ խորհրդարանը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատեց Իրակլի Շոթաձեին, ով 2018 թվականին հեռացել էր այդ պաշտոնից բողոքի ցույցերի պատճառով, երբ հազարավոր վրացիներ փողոց էին դուրս եկել 16-ամյա Դավիթ Սարալիձեի սպանության հանգամանքները բացահայտելու պահանջով:

Այժմ ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց՝ Շոթաձեին հեռացնելու պահանջով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել