Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |hetq.am|
17:45 - 19 փետրվարի, 2020

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ:

Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել