Մեր ընդդիմությունում մնում են մարդիկ, ովքեր ժամանակին ռազմական օբյեկտներ են վաճառել ՌԴ-ին․ Արչիլ Թալակվաձե |shantnews.am|
11:46 - 20 փետրվարի, 2020

Մեր ընդդիմությունում մնում են մարդիկ, ովքեր ժամանակին ռազմական օբյեկտներ են վաճառել ՌԴ-ին․ Արչիլ Թալակվաձե |shantnews.am|

shantnews.am: «Ուզում եմ հանգստացնել մեր հասարակությանը: Իշխանությունները խաղաղության և անվտանգության երաշխիք են: Մենք որևէ մեկին առիթ, ինչպես նաև՝ թույլ չենք տա օգտագործել հանգամանքներն՝ իրավիճակն ապակայունացնելու համար»: Այդ մասին խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է լիագումար նիստում ՝անդրադառնալով առաջիկայում Վրաստանում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի անցկացմանը:

«Մեր ընդդիմությունում առ այսօր մնում են մարդիկ, ովքեր ռազմական նշանակության օբյեկտներ են վաճառել Ռուսաստանին և ռազմադաշտում զինվորներ թողել։ ԵԽ-ում բանաձև են ստորագրել, որով մեղադրում են Վրաստանին ռազմական գործողություններ սկսելու մեջ:

Նրանք անմիջական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության հետ և ԶԼՄ-ների միջոցով լոյալ հայտարարություններ արել: Այսօր նրանց կողմից լսվում են սպառնալիքներ, որ եթե Վրաստանում կայանա ԵԽ կոմիտեի նիստ, երկրում անկարգություններ կկազմակերպեն»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել