Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում |news.am|
15:10 - 21 փետրվարի, 2020

Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում |news.am|

news.am: Հայաստանի Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 18 առաջարկ է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Հարութ Ակլունցը: «Մասնավորապես, Պալատն առաջարկում է սահմանել շարունակական հանցագործություն հասկացությունը` որպես մեկ կամ մի քանի գործողություն, որոնք մի սուբյեկտի կողմից մի օբյեկտի դեմ նույն աղբյուրի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ են պարունակում: Վաղեմության ժամկետի մասով առաջարկվում է հաշվի առնել հանցագործության կատարման հաջորդ օրվա ժամանակը մինչև դատավճիռի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը»,- ընդգծեց Ակլունցը:

Նրա խոսքով` մտահոգիչ է նաեւ վաղեմության ժամկետի շեմը բարձրացնելու ձգտումը գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների համար: «Բացի այդ, Պալատը առաջարկում է հնարավորություն ընձեռել ազատել քրեական պատժից կաշառքը տված անձին, եթե կաշառք տալուց հրաժարվելը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որը պոտենացիալ վտանգ է կներկայացնի այդ անձի համար:

Առաջարկվում է նաեւ պատասխանատվություն սահմանել փաստաբանների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի համար` հաշվի առնելով այն, որ պաշտպանության բնականոն գործունեության ապահովումն անհրաժեշտ նախապայման է արդարադատության ամբողջ համակարգի արդյունավետ գործունեության համար: Բացի այդ, մենք առաջարկում ենք քրեականացնել սոցցանցերում հնչեցված վիրավորանքները` հաշվի առնելով, որ դատաիրավական համակարգի գործող մեխանիզմները թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել այս երեւույթի դեմ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել