armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլելը, որպեսզի պետական օժանդակության ծրագրերով ավելի դյուրացվի սպանդանոցային մորթով զբաղվողների աշխատանքը և ապահովվի այդ ծառայությունների հասանելիությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կա 272 հայտ սպանդանոցներ կառուցելու համար: Ներկայումս առկա է ծառայություն մատուցող 18 սպանդանոց, անհրաժեշտ է ևս 36-ը: Այսինքն` ընդհանուր առմամբ պետք է 54 սպանդանոց»,- ասաց Գաբրիելյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` ՍԱՏՄ-ի և սպանդանոցային մորթ կազմակերպող տնտեսվարողների միջև կնքվել է համաձայնագիր, որպեսզի կենդանական ծագման մթերքի տեղափոխումը սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացվի անվճար:
«Դա հիմք ընդունելով իրականացրեցինք քարտեզագրում առկա սպանդանոցների: Հաշվի առնելով այդ 30 կմ շառավիղը, նշեցինք այն վայրերը, որտեղ, կարծում ենք, պետք է լինեն կառուցվող սպանդանոցները»,- նշեց Գաբրիելյանը:
comment.count (0)