Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |armenpress.am|
18:14 - 21 փետրվարի, 2020

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |armenpress.am|

armenpress.am:  Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել Է, որ երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը։

Լիբանանի՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող քաղաքացուհին երկիր Է ժամանել ուրբաթ առավոտյան Իրանից մեկնած ինքնաթիռով: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Բեյրութի միջազգային օդանավակայանի աղբյուրը, նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց: Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան եւ Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից չորսն ավարտվել Է մահով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել