Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը |tert.am|
18:02 - 22 փետրվարի, 2020

Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը |tert.am|

tert.am: Սիրիայում պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը քաղաքացիական տրանսպորտի համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդին:

«Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը պաշտոնապես բաց է տրանսպորտի համար և գտնվում է քաղաքացիների տրամադրության տակ»,-հայտարարել է նախարարը:

Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ավտոճանապարհը, որը կապում է Սիրիայի երկու խոշորագույն քաղաքները, բացվել է վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ` սիրիական բանակի հաջողությունների շնորհիվ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել