tert.am: Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Ցնցումները գրանցվել են փետրվարի 24-ին` տեղի ժամանակով 05:43-ին (Երևանի ժամանակով` 06:43-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 89 կիլոմետր հյուսիս-արևելք, Մանիսա քաղաքից` 56 կիլոմետր հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Մանիսայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ դեռևս երկրաշարժի հետևանքով զոհեր ու ավերածություններ չկան, երկրաշարժը ոչ մի բացասական հետևանքի չի հանգեցրել:
comment.count (0)