Ասանժին չի կարելի արտահանձնել ԱՄՆ-ին ինքնասպանության ռիսկի պատճառով.փաստաբան|news.am|
21:11 - 24 փետրվարի, 2020

Ասանժին չի կարելի արտահանձնել ԱՄՆ-ին ինքնասպանության ռիսկի պատճառով.փաստաբան|news.am|

news.am: Ջուլիան Ասանժը չպետք է արտահանձնվի ԱՄՆ-ին, քանի որ նրա համար այնտեղ արդար դատական հետաքննություն չեն ապահովի, եւ նա ինքնասպանության ռիսկի կենթարկվի: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը:

Նրա խոսքով՝ արտահանձնման դիմումը քաղաքականապես մոտիվացված է, եւ անարդար եւ դաժան կլինի Ասանժին արտահանձնել՝ կապված նրա հոգեկան վիճակի եւ ինքնասպանության ռիսկի հետ:

ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ Ասանժի կողմից գաղտնի տեղեկության հրապարակումը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ դաշնակիցների, ինչպես նաեւ Իրաքում, Իրանում եւ Աֆղանստանում մարդկանց կյանքը, որոնք օգնել են Արեւմուտքին, հաղորդում է Reuters-ը: 

Ասանժը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել է սեռական հետապնդումների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ սկանդինավյան այդ երկիր արտահանձնվելու մտավախությամբ։ 2019-ի ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը ձերբակալվել է 2012 թվականին դատարան չներկայանալու համար տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։

ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին երկարատեւ ազատազրկում է սպառնում:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել