ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը |armtimes.com|
20:29 - 26 փետրվարի, 2020

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: ՀՔԾ քննիչը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

Այս մասին տեղեկացրեց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ Բաբլոյանի մեղադրանքը փոփոխելուց հետո նյութերի ծանոթացման համար ՀՔԾ-ն մեկ օր ժամանակ էր տրամադրել, որի ընթացքում էլ հենց պաշտպանը ներկայացրել էր միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. «Եվ արդեն, ըստ ավանդույթի, պատասխանն ստացել եմ ժամերի ընթացքում, բողոք կներկայացնեմ նաև հսկող դատախազին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել