Արա Բաբլոյան

Արա Սայենի Բաբլոյանը (մայիսի 5, 1947, Երեւան) ՀՀ ԱԺ նախկին նախագահն է (2017-2018), մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ 

1965-1971 թթ․ սովորել է ԵՊԲԻ մանկաբուժական ֆակուլտետում։ 1970-ին աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում, 1972-ին՝ Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ որպես մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ։ 1977թ, Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ 1982թ․ նշանակվել է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ։ 1987-ին Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ։ Նույն տարում դարձել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989-ին՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006թթ․՝ ամբիոնի վարիչ։ 1989թ․ անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում եւ Բելգիայում։ 1990-ին մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել։
1991-1997թթ․  եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 2003-ին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ։ 2006թ․ ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։ 2007-ի մայիսի 12-ին եւ 2012թ․ մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից, եղել է ԱԺ առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2017-ին կրկին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։ 2017-2018թթ․ եղել է ԱԺ նախագահը։ 2019-ից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։ 


2019 թվականի հոկտեմբերին Արա Բաբլոյանը ներգրավվել է ՍԴ լիազորություններին տիրանալու եւ պաշտոնեական կեղծիքի հետ կապված քրեական գործի մեջ որպես կասկածյալ։ Այնուհետեւ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եղրակացությունը հաստատելու համար։ Գործի նախաքննության նխատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, եւ այն հետ է ուղարկվել Հատուկ Քննչական Ծառայություն՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։
Հույս ունեմ՝ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին

Հույս ունեմ՝ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին

Մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Իլհամ Ալիևին, որը ներկայացնում ենք ստերև․   «Բաց նամակ Իլհամ Ալիևին   Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել և փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ և հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար` առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ` նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե' հայկական և թե' ադբեջանական կողմից` միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:   Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին և ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն` թե' որպես երկրի նախագահ և թե' որպես տղամարդ: Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջև, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգևորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը` կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ և շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում: Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, և որպես խոստում տված նախագահ` կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների և ոչ թե ավելի ուշ` գևերարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո: Արա Բաբլոյան Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 29.09.2023 Երևան, Հայաստան»:
21:20 - 29 սեպտեմբերի, 2023
Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանում ռուսերենով կրթությանն եւ ռուսական դպրոցների թեման։ Ինֆոքոմն ուսումնասիրել է թեման՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսին են մինչ այժմ եղել Ռուսաստանում եւ Հայաստանում համապատասխանաբար հայկական եւ ռուսական համայնքների, ինչպես նաեւ կացության կարգավիճակներով բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթության կազմակերպման կամ մայրենի լեզվի ուսուցման հնարավորությունները, արդյոք հայկական կողմը բարձրաձայնո՞ւմ է Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայկական համայնքի՝ հայերենով կրթության կազմակերպման հնարավորությունների մեծացման հարցը։   Շաբաթներ առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ռուս մեծանուն մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ։ Հայաստանում ռուսական տան ֆեյսբուքյան էջում զետեղված գրառումից տեղեկանում ենք, որ Կոպիրկինն ասել է՝ քննարկվում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցեր, եւ որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ռուսերենով կրությանն աջակցելու հետ կապված հարցերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ աշխատանքային խմբի ձեւավորումը նախատեսված է համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով, եւ ճշտող հարցին՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց կա՞, պատասխանել էր, որ այսօր օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է․ «Դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը․․․ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գտնվում ՀՀ-ում, եւ եթե կարիքը կա նրանց կրթության հավելյալ ապահովման, ապա, բնականաբար, այդ հարցը պատրաստ ենք քննարկել»,- նշել էր նախարարը մարտի 16-ին։ Մոտ տասը օր անց՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Անդրեասյանը թեմայի վերաբերյալ եւս մեկ անգամ նույնական մեկնաբանություններով հանդես եկավ՝ նշելով, որ հիմա մեր օրենսդրության շրջանակում ընթանում են քննարկումներ, արդյունքները կներկայացնեն։  Վերջին տարիներին ռուս պաշտոնյաներից միայն Կոպիրկինը չէ, որ խոսել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին․ դեռ 2021թ․ էր այս հարցը հանրային քննարկման առարկա, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական մեթոդաբանության հիման վրա Տաջիկստանում ստեղծվում է ռուսական 5 դպրոց, եւ որ վերջին ժամանակներում ՀՀ նոր ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում հենց այդպիսի ծրագրի իրականացմամբ։ Լավրովի այդ հայտարարությունից հետո ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չկա։ Հայաստանում ռուսական դպրոցների եւ ռուսերենի կարգավիճակի մասին խոսակցությունները այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք պարբերաբար բերվում են օրակարգ, ինչը ենթադրել է տալիս թեմայի՝ ՌԴ պետական օրակարգի մաս լինելու մասին։ 2017թ․-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդունել էր պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Արա Բաբլոյանին, որն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր։ Այդ շրջանում ՌԴ-ում ընդունվել էր օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, որը, ինչպես արձանագրել էր Բաբլոյանը հանդիպման ժամանակ, մեծ դժվարություններ էր առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր վերանայել այդ մոտեցումը, իսկ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել էին բացառություններ․ Վոլոդինը մեկնաբանել էր, թե օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ նրա, ՌԴ-ում աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Բաբլոյանն այս առաջարկին հակադարձել էր՝ նշելով, որ ՀՀ օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա, նա նկատել էր, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:   Հայ-ռուսական համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ը տեղեկացավ, որ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022թ․ դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու եւ հայ-ռուսական համատեղ համապատասխան աշխատանքների կազմակերպման նպատակով այս տարվա հունվարի 17-ին նախարարի՝ N 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջին քննարկումը ռուսական կողմի հետ տեսակապի միջոցով կայացել է մարտի 15-ին: Առաջին քննարկման օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի վերաբերյալ հարցեր։ Նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք աշխատանքային խմբի օրակարգային հարցերից է նաեւ ՌԴ-ում հայերենով կրթությանն առավել ուշադրություն դարձնելու հարցը, սակայն պատասխանում դրա մասին որեւէ նշում չկա։ Իսկ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ։ Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (իմա՝ ԿԳՄՍՆ) եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:  Ռուսերենով ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվում է սկսած 2-րդ դասարանից: ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երեւան քաղաքում, 30-ը՝ մարզերում:  ՀՀ ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հաղորդել են, որ ՀՀ-ում շուրջ 45 դպրոցում կա ռուսերեն դասարան ունենալու հնարավորություն, սակայն այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ կան 39 դպրոցներում։ 2023թ․ մարտի տվյալներով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է 6745 աշակերտ (ներառված են նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող այն դպրոցների աշակերտները, որտեղ կրթությունը կազմակերպվում է ամբողջությամբ ռուսերենով)։ Երեւանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպվում, դպրոցը պետական չէ։  Կրթությունն ամբողջությամբ ռուսերենով է կազմակերպվում նաեւ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում, չնայած այն պետական դպրոց է՝ մարզային ենթակայության ներքո։ Միայն թե այս պարագայում Ֆիոլետովոյի դպրոցում սովորում են միայն ազգությամբ ռուս աշակերտներ (Ֆիոլետովո համայնքն 99,9% ռուս բնակչությունից է կազմված), ուստի այստեղ այժմ գործում են միայն ռուսական դասարաններ։ Բացի դրանից՝ ՀՀ-ում կա առնվազն երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ ենթակայության ներքո չեն․ երկուսը (Գյումրիում եւ Քանաքեռում) գործում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ եւ սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին, մյուս դպրոցն Արտաշատում է, տեղի ռուսական սահմանապահ զորամասին է կցված։ 2011թ․ մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունից 11911-ը ռուսներ են։ Նշենք նաեւ, որ 2022-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 19418 ՌԴ քաղաքացի (նշյալ անձանց մեջ կարող են լինել ազգությամբ հայեր)։   Հայերենով ուսուցումը՝ Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի Դաշնությունում չկա որեւէ դպրոց, որտեղ կրթությունն ամբողջությամբ կազմակերպվում է հայերենով։  ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Infocom-ը հարցմամբ տեղեկացել է, որ ՌԴ-ում հայկական ուսուցմամբ դպրոցների, կրթական կենտրոնների ընդհանուր թիվը 167 է: Այս թիվը ներառում է ոչ միայն հանրակրթական դպրոցները, որտեղ կան հայկական դասարաններ, այլ նաեւ համայնքային կառույցներին, եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցները, հայերենի ուսուցմամբ խմբակներն ու ֆակուլտատիվ դասընթացները։  Իսկ հայկական դասարաններ կան ՌԴ հանրակրթական միայն 49 դպրոցներում։ ՌԴ-ում հայության թվաքանակի վերաբերյալ առկա են ՌԴ պետական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներ, համաձայն որոնց՝ 2021 թ. անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ արձանագրվել է 946.172 հայ: Միաժամանակ, ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ՌԴ բարձրագույն պետական իշխանության ներկայացուցիչները, համայնքային կառույցները, հետազոտողները նշում են, որ ՌԴ-ում բնակվող հայության թիվը կազմում է ավելի քան 2.5 մլն:   ՀՀ քաղաքացիները՝ Ռուսաստանում, եւ ՌԴ քաղաքացիները՝ Հայաստանում Հայաստանում ռուսերենով կրթությանն առավել շատ ուշադրության արժանացնելու հիմնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանում մեծացել է ռուսների ներհոսքը Հայաստան։ Այդ մասին մեկնաբանություն հրապարակվել էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում դեռ 2022թ․-ին՝ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանի՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չունենալու մասին վերը հիշատակված հայտարությունից հետո։ Նմանատիպ մեկնաբանություն արել է նաեւ ներկայիս նախարարը՝ վերջին ասուլիսի ժամանակ։ Ելնելով այս մեկնաբանություններից՝ փորձել ենք հասկանալ, թե որքանով է անհրաժեշտ ռուսերենով կրթության ծավալների մեծացումը Հայաստանում եւ հայերենով կրթության ծավալների մեծացումը Ռուսաստանում։ Դիտարկել ենք, թե ՀՀ քանի քաղաքացի է ապրում Ռուսաստանի Դաշնությունում (մշտական եւ ժամանակավոր կացության իրավունքով), եւ որքան ՌԴ քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետությունում (մշտական, ժամանակավոր եւ հատուկ կացության իրավունքով)։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկանում ենք, որ 2022 թ. հունվար-դեկտեմբերին ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակով (BHЖ) բնակվել է 40.766 ՀՀ քաղաքացի, իսկ ժամանակավոր կացության իրավունք (PBП) ունեցել է 13.414 ՀՀ քաղաքացի: Միեւնույն ժամանակ, ինչպես հարցմամբ տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից, 2022 թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում վավեր կացության կարգավիճակ ունեցել է ՌԴ 8654 քաղաքացի: Այսպիսով, վերը ներկայացված տվյալներն իրար կողքի դիտարկելիս այսպիսի պատկեր է ստացվում․ նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կացության որեւէ կարգավիճակով բնակվում է 8654 ՌԴ քաղաքացի, 2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչությունից ազգությամբ ռուս է 11 911-ը։ Միաժամանակ, ՀՀ-ում գործում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպող չորս ոչ պետական դպրոց, մեկ պետական դպրոցում էլ (Ֆիոլետովոյում) կրթությունը կազմակերպվում է ռուսերենով, քանի որ բոլոր աշակերտներն ազգությամբ ռուս են։ Բացի դրանից՝ պետական ենթակայության շուրջ 39 դպրոցներում առկա են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։ Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2022թ. դրությամբ կացության կարգավիճակներով բնակվել է ընդհանուր առմամբ 54 180 ՀՀ քաղաքացի, եւ որտեղ 2021թ. անցկացված մարդահամարի տվյալներով արձանագրվել է 946 172 հայ, չկա ամբողջությամբ հայերենով կրթություն կազմակերպող որեւէ դպրոց։ ՌԴ հանրակրթական դպրոցներից միայն 49-ում կան հայկական դասարաններ։  Վերը ներկայացվածը ցույց է տալիս, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգ, ապա համաչափ կլիներ, եթե հայկական կողմը ձեւավորված աշխատանքային խմբի օրակարգ բերեր նաեւ ՌԴ-ում հայերենով ուսուցմամբ դպրոցների հարցը։ Հայարփի Բաղդասարյան
17:04 - 03 ապրիլի, 2023
Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով:«Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ:Ինձ համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը, և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար:Ի ԳՈ՛ՐԾ...»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
19:18 - 20 հուլիսի, 2022
Դատարանն Արա Բաբլոյանին թույլատրեց որոշ ժամանակով մեկնել երկրից |pastinfo.am|

Դատարանն Արա Բաբլոյանին թույլատրեց որոշ ժամանակով մեկնել երկրից |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանը բավարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրեց Արա Բաբլոյանին լքել երկիրը։  Դատախազը չառարկեց պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությանը, իսկ դատավոր Հարություն Մանուկյանն ասաց. «Դատարանը, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև վերջինիս կողմից և՛ նախաքննության, և՛ դատական քննության ընթացքում դրսևորած վարքագիծը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դատախազի կողմից դեռևս նախաքննության ընթացքում կայացվել էր որոշում անձին թույլատրելու հետ կապված, դատարանը որոշում կայացրեց միջնորդությունը բավարարել և պարոն Բաբլոյանին թույլատրել միջնորդությամբ նշված ժամանակահատվածում միջնորդությամբ նշված վայր մեկնել և վերադառնալ»,-ասաց դատավորը։
17:39 - 07 սեպտեմբերի, 2020
Արա Բաբլոյանը բոլորին, նաև իր ընկերներին կոչ է անում կորոնավիրուսը չքաղաքականացնել ու սխալ տեղեկություններ չտարածել |a1plus.am|

Արա Բաբլոյանը բոլորին, նաև իր ընկերներին կոչ է անում կորոնավիրուսը չքաղաքականացնել ու սխալ տեղեկություններ չտարածել |a1plus.am|

a1plus.am: Կորոնավիրուսի դեպքերի ավելացման, վարակի դեմ պայքարին ուղղված կառավարության քայլերի ու այլ թեմաների շուրջ հարցազրույց Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ։ - Պարոն Բաբլոյան, երեկվա համեմատ այսօր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գրեթե կրկնապատկվել և հասել է 351-ի: Դա սահմանափակումների թուլացմա՞մբ, թե այլ հանգամանքով է պայմանավորված: - Ցավում եմ, որ գործընթացն այնպես չի գնում, ինչպես ենթադրում էինք մենք` որպես առողջապահության կազմակերպիչներ: Այս դեպքում երկու պատասխանատու կողմ կա` կառավարությունն ու մյուս պատկան մարմինները, և հանրությունը, որը պետք է հետևի պետության կողմից առաջարկվող կարգուկանոնին: Ցավում եմ, որ մենք չենք կարողացել հասնել մեր հանրության այն վարքագծին, որ ամեն մարդ կամ գոնե մեծամասնությունը կարողանար հասկանար ու իրականացներ անհրաժեշտ սահմանափակումները, որպեսզի կարողանայինք կանխարգալելել վարակի տարածումը: - Պատճառն այն է, որ կառավարությունն ու այլ պատկան մարմիննե՞րը ճիշտ միջոցներ չեն կիրառել, թե՞ մենք կարգապահ  հանրություն չենք: - Ես հետևում եմ բոլոր քննադատություններին ու կարծիքներին ու դրանք կարող եմ բաժանել երեք մասի: Մի մասը բավականին կառուցողական առաջարկություններ են, բայց դրանք ներկայացնելիս` փորձում են օգտագործել քաղաքական երանգ: Երկրորդ խումբն ունի առաջարկություններ, որոնք ոչինչ չեն ներկայացնում, բայց ունեն քաղաքական նշանակություն: Եվ երրորդ խումբն ունի առաջարկներ, որոնք չունեն քաղաքական նշանակություն: Վերջինս իր հերթին երկու մասի է բաժանվում. մի մասը բանիմաց մարդկանց կողմից պիտանի առաջարկներն են, և գործից չհասկացող մարդիկ, ինչ ասես, կարող են խոսել և օգուտ չտալ: Մենք այս պահին այնպիսի վիճակում ենք, որ անկախ այն հանգամանքից` ինձ դուր է գալիս Նիկոլ Փաշինյանի կառավարումը, թե`ոչ, պետք է միավորվենք մի հարցի շուրջ` ինչպես աջակցենք ու ապահովենք կարգուկանոնը, կանխարգելենք համաճարակի տարածումը: Սա հարց է, որն այս պահին կապ չունի մեր քաղաքական դիրքորոշումների հետ: Շատ վտանգավոր են այն մարդիկ, որոնք կամ չեն հասկանում կամ էլ հասկանալով` դիտավորյալ ոչ ճիշտ տեղեկատվություն են տարածում ու նշում, թե վիրուսը վտանգավոր չէ, որ մեծ մասն առանց սիմպտոմների` թեթև է տանում, որ ժողովուրդը թող հիվանդանա ու իմունիտետ ձեռք բերի: Ասում են, այս ամենը արել են, որ պատվաստանյութ ու դիմակ վաճառեն: Իսկ քաղաքացին հակված է լսել այն խորհուրդը, որը հեշտացնում է իր կյանքը: Դրա համար մենք պետք է կարողանանք շատ նուրբ աշխատել մեր քաղաքացիների հետ: Եթե դու այսքան ժամանակ երեխայիդ բերել ես Արա Բաբլոյանի մոտ և հավատացել ես, որ կբուժվի, ինչո՞ւ չես ուզում հավատալ, որ մի փոքր պետք է քեզ սահմանափակ պահես, որ երեխադ չհիվանդանա: - Նման քաղաքական երանգներով քննադատություններ հնչում են նաև նախկին իշխանությունները, Ձեր կուսակից ընկերները: - Եթե մեր պետության, մեր ժողովրդի անվտանգության համար պետք է այն, ինչ ես եմ պատկերացնում, չեմ բաժանում, թե ում կուսակիցներն են: Բոլորին եմ ասում: Եթե իմ ընկերները ճիշտ չեն, նրանց էլ ասում: Կներեք, գոյություն ունի վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ մահացությունն ավելացել է, և մենք չենք կարող մարդկանց կյանքի ու առողջության հաշվին թույլ տալ հանրային հանգստության բերող գործընթաց: Մենք պետք է կարողանանք անցնել այս պրոցեսը: Այո, պետք է քայլ առ քայլ հանել սահմանափակումները: Մեր կենտրոնը մշակել է մոտ 30 էջից բաղկացած մի կանոնակարգ, որով պետք է ձգտենք կանխարգելել վիրուսի տարածումը: Յուրաքանչյուր գործատուի պատասխանատվությունն է այնպես կազմակերպել աշխատանքը, որ կարողանա շուտ հայտնաբերել վիրուսակրին, մեկուսացնել ու նպաստել կանխարգելմանը: Քննադատում են, թե դիմակ չկրող մարդուն ինչու են այդքան մեծ գումարով տուգանում: Ես հասկանում եմ, որ այդ գումարը հիմա բոլորի համար նշանակություն ունի, բայց պետք է սովորել, որ որպես քաղաքացի յուրաքանչյուր ոք պատասխանատու է ոչ միայն իր ու իր ընտանիքի, այլև իր շրջապատի առողջության համար: Շարունակությունը՝ a1plus.am-ում
12:24 - 19 մայիսի, 2020
Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ օրենք և Սահմանադրություն չի խախտել, Արսեն Բաբայանը պնդեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում |hetq.am|

Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ օրենք և Սահմանադրություն չի խախտել, Արսեն Բաբայանը պնդեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝  նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, երեկ մեկնարկեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը: Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Ըստ մեղադրանքի, նա,  2018 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանն, ըստ մեղադրանքի 2018 թվականի մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ի սկզբանե Արա Բաբլոյանը մեղադրվում էր Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ Արսեն Բաբայանը՝ Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն հետագայում նրանց մեղադրանքը փոփոխվեց։ Սա այն բանից հետո, երբ դատախազությունը երկու անգամ չհաստատեց Սահմանադրական դատարանի լիազրություններին տիրանալու կամ դրան օժանդակալու վերաբերյալ նրանց մեղադրանքները։ Բաբլոյանն ու Բաբայանը չեն ընդունել թե՛ նախկին, թե՛ փոփոխված  մեղադրանքները։ Արա Բաբլոյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրեն մեղադրում են այն բանի համար, որ բժիշկ լինելով՝ դարձել է Ազգային ժողովի նախագահ։ «Ես հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ  ԱԺ նախագահ ընտրվելու համար, քանի որ ընտրվել եմ՝ բժիշկ լինելով, որովհետև ԱԺ նախագահ լինելով՝ ես մտածել եմ, որ պիտի ԱԺ-ի բնակակոն աշխատանքն ապահովեմ: Բնականոն աշխատանքն ապահովելու համար գոյություն ունի ևս 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունն աշխատավարձ է վճարում, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները: Ես փաստաթուղթ եմ ստացել Գարիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որից հետո հայտարարությամբ ես հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել իրենց հրահանգել, իրենք արել են այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել այդ գործընթացին»,- ասաց Արա Բաբլոյանը՝ պնդելով, որ ինքն օրենք և սահմանադրություն չի խախտել։ Դատարանում Բաբլոյանի և Բաբայանի  մեղադրանքը պաշտպանում են երկու դատախազ՝  գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանն ու նույն վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանը։ Այսօրվա դատական նիստին ի սկզբանե որոշված էր թույլատրել միայն զանգվածային լրատվամիջոցների օպերատորների և այն լրագրողների մուտքը, որոնք առանց օպերատորների են աշխատում, սակայն նիստի մեկնարկին գործով ներգրավված փաստաբանները՝ Լուսինե Սահակյանը, Լուսինե Մարտիրոսյանն ու Արամ Վարդևանյանը բարձրացրին լրագրողների՝ նիստին մասնակցելու հարցը։ Նիստն անցկացվում էր Երևանի դատարանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների նստավայրի ամենամեծ դահլիճում, որտեղ դատավարության մասնակիցների և այլ քաղաքացիների միջև ապակիներ են։ Ապակիներից այն կողմ բազմաթիվ ազատ տեղեր կային ու բավականաչափ տարածություն՝ սոցիալական հեռավարություն պահպանելու համար։ Նման պայմաններում դատարանը որոշեց թույլատրել, որպեսզի լրագրողները  նույնպես դահլիճում լինեն։ Դատարանն անդրադարձավ իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցին։ Արսեն Բաբայանը նշեց, որ դատավորից որոշակի պարզաբանումներ է ցանկանում ստանալ՝ կողմնորոշվելու համար՝  ինքնաբացարկ հայտնել, թե ոչ։ «2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձևավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։ Հիշյալ սահմանադրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է և չի իրագործվել»,- իր մեղադրանքից մեջբերում կատարեց Բաբայանն, ապա դիմելով դատավորին՝ հարցրեց, թե արդյոք  վերջինս  համարում է, որ իր՝ որպես  ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել և չի իրագործվել։  Բաբայանը նաև հարցրեց, թե արդյոք դատավորն իրեն  համարո՞ւմ է իրեն և Բաբլոյանին վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:23 - 15 մայիսի, 2020
Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը հետաձգվեց

 |factor.am|

Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը հետաձգվեց |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը։Նիստի մեկնարկին Բաբայանի պաշտպանական կողմը հարց հղեց դատավորին, թե արդյոք ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգի առնչությամբ այս քրեական գործով համարում է իրեն տուժող, թե՝ ոչ, որպեսզի հասկանան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, թե՝ ոչ։ Դատավորն ասաց, որ եթե ինքը գործով տուժող լիներ, ապա կունենար գործով տուժողի կարգավիճակ և քանի որ ինքը չունի գործով նման կարգավիճակ հետևաբար նաև տուժող չէ։ Դատավորը նաև տեղեկացրեց, որ ինքը ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չունի։ Ի պատասխան սրա, Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ պարզաբանումից իրենց համար հասկանալի չէ՝ դատավորը կողմնակալ է այս գործով, թե կողմնակալ չէ, քանի որ դատավորը իրենց զրկել է կողմնորոշվելու հնարավորությունից։ Դատավորի ճշտող հարցին, թե հիմա ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, փաստաբանը ասաց․ «Քանի որ զրկվեցինք հնարավորությունից կողմնորոշվելու՝ ներկայացնենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, ուստի և չենք ներկայացնում»։ Մեղադրող կողմը ևս դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չուներ։ Մեղադրյալներից Արա Բաբլոյանն ասաց, որ աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրում, խնամքի տակ ոչ ոք չունի։ Արսեն Բաբայանն էլ նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցազրույցներից հետո իրեն ձերբակալել են, և գործը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։Արսեն Բաբայանը հարց ուղղեց դատախազներին, թե արդյոք նրանք իրենց այս գործով տուժող ճանաչում են, թե՝ ոչ։ Ինչին ի պատասխան դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ եթե անձը իրեն տուժած է համար զրկված չէ դիմել վարույթն իրականացնող անձին և գործով համապատասխան կարգավիճակ ձեռք բերել։ Դատախազը նշեց՝ քիչ է մնում հարցնեք՝ ընտրության գնալիս այո ենք քվեարկել, թե՝ ոչ։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ին։
18:18 - 14 մայիսի, 2020
Դատախազը հաստատել է Բաբլոյանի և Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան |armenpress.am|

Դատախազը հաստատել է Բաբլոյանի և Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը  դատավարական հսկողություն իրականացնող դատախազը  հաստատել է և քրեական գործի հետ ուղարկել է դատարան: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ,  ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ: Վերահսկող դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և վերադարձրել էր այն` նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել էր ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները:  Դատախազի տեսակետով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հատուկ քննչական ծառայության քննիչն առաջարկություն էր ներկայացրել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ:
18:40 - 03 մարտի, 2020
Արա Բաբլոյանի գործն ուղարկվել է դատարան |pastinfo.am|

Արա Բաբլոյանի գործն ուղարկվել է դատարան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։ «Արսեն Բաբայանի ու Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ ուղարկվել է դատարան»,-ասաց Գոռ Աբրահամյանը։ Դատախազությունը երկու անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և հետ էր ուղարկել ՀՔԾ։ Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն փոփոխել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար։
17:18 - 03 մարտի, 2020
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը երրորդ անգամ ուղարկվել է Դատախազություն |armtimes.com|

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը երրորդ անգամ ուղարկվել է Դատախազություն |armtimes.com|

armtimes.com: Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունից երրորդ անգամ ուղարկվել է Դատախազություն: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանն էլ փոխանցեց, որ քրեական գործը երեկ ստացել են: 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Օրեր անց Դատախազությունը հայտնեց, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշել է մեղադրական եզրակացությունը չհաստատել և քրեական գործը վերադարձնել ՀՔԾ՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Փետրվարի 5-ին ՀՔԾ-ն երկրորդ անգամ հայտարարեց նախաքննության ավարտ եւ գործն ուղարկեց Դատախազություն:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:30 - 28 փետրվարի, 2020