Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի |shantnews.am|
15:31 - 28 փետրվարի, 2020

Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի |shantnews.am|

shantnews.am: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագծով է հանդես եկել կառավարությունը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շարքում առաջարկվում է ներառել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:

«Քանի որ ԶՈՒ գործողությունների ժամանակ ստեղծվում են իրավիճակներ, երբ զինծառայողները չեն մասնակցում մարտական գործողությունների, չեն կատարում մարտական առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով նրա առողջությանը պատճառվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը չի ապահովում սոցիալական առումով ապահով վիճակ»,- ասել է նա:

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է.

«Ի՞նչ կարգի փոխհատուցման մասին ենք խոսում, ո՞ր կարգի վնասվածքներն են փոխհատուցվում և նախկին դեպքերը մտնո՞ւմ են կարգավորումների մեջ»:

«Նույն ձևաչափն է գործելու: Եթե հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում է եղել, ապա դասվում է փոխհատուցման ենթակա դեպքերի ցանկում»,- պարզաբանել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել