Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ 


Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է. պատգամավորը՝ հնարավոր նոր Սահմանադրության մասին
 |armenpress.am|

Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է. պատգամավորը՝ հնարավոր նոր Սահմանադրության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանություններն ունեն նոր Սահմանադրություն ընդունելու գաղափար, որին անդրադարձ լինելու է, սակայն այս պահին որևէ մշակում չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Լեգիտիմությունը մենք չենք կարող դնել կասկածի տակ, քանի որ բոլորս  գործում ենք գործող Սահմանադրության հիման վրա: Բայց դրա հետ զուգահեռ ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, որը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է առաջանում, սահմանադրի քվեի առկայության պարագայում, փոփոխելու կամ վերափոխելու, վերանայելու»,-ասաց  Վարդանյանը: Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաև նոր Սահմանադրության տեքստի հետ կապված: «Որոշողը սահմանադիրն է, որը հանրաքվեին քվեարկելու է այս կամ Սահմանադրության օգտին»,-նշեց նա: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կա գաղափար: Եվ դա կքննարկվի Սահմանադրական  բարեփոխումների խորհրդում: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի հղումը՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չէ հրաժարվողը: «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի սահմանադրական հանրաքվեի, քանի որ այլ եղանակ չկա, ապա սահմանադիրն է որոշելու, թե Սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու՝ առաջին նախադասությունից մինչև վերջ»,-նշեց պատգամավորը: Ըստ նրա՝ մշակում չկա, կա գաղափար և գաղափարի շրջանակում կարող են սկսվել քննարկումներ: «Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է»,-ասաց պատգամավորը: Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին հունվար ամսին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:    
16:28 - 01 փետրվարի, 2024
Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություներ նախատեսող նախագծերի փաթեթը: «Դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում է իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգերն ամբողջացնելու նպատակով սահմանվում են կարգավորումներ` ուղղված բացասական եզրակացության դեպքում դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելուն: Այսպիսով ամբողջությամբ կբացառվի կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովների հայեցողության բաղադրիչը: Փոխնախարարի տեղեկացմամբ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանի խոսքով փոփոխությունները կնպաստեն համապատասխան պետական մարմիններում բարեվարքության աստիճանի բարելավմանն ու պետական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` նշելով, որ նախաձեռնությամբ ընդլայնվում են գործող կառուցակարգերը: Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը կարեւորել է նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները: Նրա խոսքով պատգամավորների մտահոգությունները վկայում են այն մասին, որ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ է լավարկել նախաձեռնությունը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նախաձեռնությունը, համաձայնել է գործընկերների այն դիտարկման հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կանխարգելիչ դերակատարություն ունենա եւ չդառնա մահակ այս կամ այն պաշտոնյայի համար: Ըստ պատգամավորի` նախաձեռնությամբ կրկին նոր լիազորություններ են տրվում  ԿԿՀ-ին, որոնք վերջինս պետք է յուրացնի, որի համար ժամանակ է հարկավոր: «Մենք պետք է մտածենք Կոռուպցիայի թվակազմն ընդլայնելու մասին»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը: Նա առաջարկել է նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկում: Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
16:38 - 19 դեկտեմբերի, 2023
Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը․ Արա Մկրտչյան
 |armenpress.am|

Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը․ Արա Մկրտչյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը։ Դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ «Այդ գործակումը սկսելու ենք քաղաքացիական դատավարությունից, ընթացքի մեջ է նաև վարչական դատավարությունը և ներկայիս փոփոխությունները միտված են համապատասխան կարգավորումներ մտցնելուն, որոնց հիման վրա դատավարության մասնակիցները կարողանան ամբողջ դատավարական գործընթացը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված հարթակի միջոցով»,- ասաց Մկրտչյանը։ Նախարարի տեղակալը նշեց, որ էլեկտրոնային հարթակը իրենից ներկայացնում է դատավարական գործընթացի ամբողջական թվայնացում՝ սկսած հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն ներկայացնեազգային ժլուց, վերջացրած հեռավար նիստեր անցկացնելուց, որոշումներ գեներացնելուց։
14:33 - 19 դեկտեմբերի, 2023
«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է քվեարկության փուլում լրամշակման նպատակով

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է քվեարկության փուլում լրամշակման նպատակով

Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը մշակել եւ շրջանառության մեջ է դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, վերաբերում է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջին անգամ հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50.000 ստորագրություն: 58.000 քաղաքացիներ միացել են նախաձեռնությանը: Այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում. այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցը քննարկվել է «Հայաստան» խմբակցության` նոյեմբերի 24-ին հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Արդյունքում նախատեսվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արծվիկ Մինասյանը մեջբերումներ է կատարել խորհրդարանական երեք քաղաքական ուժերի` ԼՂ հիմնախնդրի լուծմանը վերաբերող նախընտրական ծրագրերից` ընդգծելով, որ դրանցում կարմիր թելով անցնում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը: Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի լուծման տրամաբանությանը, ընդհանուր պետության փաթեթին, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարի վերաբերմունքին, «Հայաքվե» նախաձեռնության հիմնավորման տեքստին, ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգավորումներին, ԼՂ-ում 2023 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, ԼՂ լուծարման մասին հրամանագրին: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է Արծվիկ Մինասյանից, թե ինչու հայտարարությունը չի ձեւակերպվել որպես օրենքի նախագիծ եւ ներկայացվել հանձնաժողովին: «Մի սուբյեկտն ուժ կիրառեց, պատասխան չստացավ, հաջորդ սուբյեկտն ասաց` անվտանգության համար պատասխանատու եմ, ուժ կիրառվեց, էլի անպատասխան մնաց: Ինչո՞ւ փաստաթղթում չկա դրա արձանագրումը»,- հետաքրքրվել է Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորի հարցին ի պատասխան` Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայտարարության մեջ պատրաստ են իրացնել առաջարկները: Խոսելով հայտարարությունը նախագծով փոխարինելու առաջարկի մասին` Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ տպավորություն է, թե սահմանադրական կարեւորագույն սուբյեկտին` քաղաքացիներին, ուզում են փոխարինել մեկ պատգամավորով: Խորհրդարանականը նշել  է, որ դեմ է նման մոտեցմանն ու տեղեկացրել, որ յուրաքանչյուր կողմ իրացնում է իր իրավունքը: Հայտարարության նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով ողջունել է սահմանադրական ինստիտուտի գործարկումը: Պատգամավորն այն որպես ժողովրդավարական նվաճում է որակել: «Նախագիծն ինքնուրույն բովանդակություն չունի, այն որեւէ եղանակով առարկայական հարց չի ծածկում, որն ընդգրկված է ԱԺ գալիք նիստերի օրակարգում, այն առաջ է քաշվել, որպեսզի հնարավոր լինի լսումներ անցկացնել: Բովանդակային մասով այն արտացոլում է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը եւ պարունակում է որոշակի առաջարկներ, որոնք օրենսդրական առանձին քննարկման առարկա կարող են դառնալ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանն ու առաջարկել արձանագրել, որ հայտարարությունն արդեն իսկ կատարել է իր առաքելությունը, այն է` լսումները տեղի են ունեցել: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել հանձնաժողովականներին դեմ քվեարկել հայտարարության նախագծին: Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հակամետությանը, այն լուծելու մասով վարված բանակցություններին: Հնչել են քաղաքական գնահատականներ: Հայտարարության նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել քվեարկության փուլում` այն լրամշակելու նպատակով:
16:07 - 04 դեկտեմբերի, 2023
Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան
 |tert.am|

Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: ԱԺ դահլիճից անհրաժեշտ է որոշակի հանրայնացում «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի պարունակում որևէ հնարավորություն  քաղաքացիական նախաձեռնության հարցով առանձին լսումներ կազմակերպելու։ Այս մասին ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով  «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Այդ լսումները կարող են կազմակերպվել կամ հանձնաժողովի կողմից, կամ խմբակցության։ Խմբակցությունն էլ չէր կարող այդ լսումները կազմակերպել։ Կանոնակարգ օրենքը հստակ նախատեսում է հետևյալ կանոնակարգումը, որ նման լսումներ կարող են կազմակերպվել միայն խմբակցության կամ նրա որևէ պատգամավորի կողմից առաջադրված նախագծի հարցով»,- ասաց նա։ Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից  ներկայացված նախագիծը ինքնուրույն բովանդակություն չունի և ամբողջությամբ վերաբերում է «Հայաքվե» նախագածի բովանդակությանը։ «Առաջարկում եմ պարզապես արձանագրել, որ այս հայտարարությունը կատարել է իր առաքելությունը՝ լսումները կազմակերպվել են, ես անձամբ ուշադիր հետևել եմ լսումներին, լսել եմ այն դատողությունները ու մտքերը, որ հնչել են այդ լսումների ժամանակ։ Այս նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։ Հաշվի առնելով, որ այս նախագծի  հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել է՝ առաջարկում եմ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
14:01 - 04 դեկտեմբերի, 2023
«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է առաջարկի նախընտրական եւ կառավարության ծրագրերի իրականացման այլ ճանապարհային քարտեզ»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է առաջարկի նախընտրական եւ կառավարության ծրագրերի իրականացման այլ ճանապարհային քարտեզ»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք, որ «Հայաքվեն» Ազգային ժողով է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Նշված արարքները սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։ Նախագծի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրել «Հայաստան» խմբակցությունը։ «Հայտարարության նախագծի անհրաժեշտությունը բխում է երկու կարեւոր հանգամանքից։ Առաջինն այն, որ առաջին անգամ մենք հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50 հազար ստորագրություն, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ 58 հազար քաղաքացիներ միացել են այս նախաձեռնությանը, եւ ինքը համարվելով որպես իրավական, ժողովրդավարական պետության կարեւոր ինստիտուտ, երբ քաղաքացիներն իրենք են մասնակցում օրինաստեղծ աշխատանքին, սա առաջին հաջողված դեպքն է։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ հատկապես այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում։ Այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչում եւ դրա դեմ ուղղված որեւէ գործողություն դատապարտելի ու քրեորեն պատժելի համարելը եւ Հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում, նաեւ գործող կառավարության գործող ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանությունն անվերապահորեն ստանձնած պարտավորություն է։ «Հետեւաբար, այս նախաձեռնության նպատակներից է նաեւ հետեւողական լինել նախընտրական խոստումներին։ «ԱԺ կողմից նման հայտարարության ընդունումը չափազանց կարեւորվում է նաեւ միջազգային հարթակում Արցախյան հարցի հետեւողականության ցուցաբերման առումով։ Եթե քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրում, հայտարարելով այս ամենի մասին, իրականում չեն իրականացնում դա, ստացվում է, որ ուղղակի խաբել են հանրությանը։ Միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ քաղաքական ուժերը ժողովրդի առաջ խոստանում են մի բան, ստանում են մանդատ, իրականացնում են հակառակը։ Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշմամբ է հնարավորություն տալու այս հայտարարությունն ընդունել կամ մերժել, պետք է առաջարկի նախընտրական ծրագրի եւ կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների իրականացման այլ ճանապարհային քարտեզ։ Եթե դա էլ չի անում, վերջին լուծումը մնում է հրաժարական եւ հեռացում»,- ասաց Մինասյանը։
11:49 - 04 դեկտեմբերի, 2023
Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
 |panorama.am|

Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան |panorama.am|

panorama.am: ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։ «Սկսվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։  12 անդամներից 8 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։ Իրենց դիրքորոշումները տարբեր ձևերով արտահայտել են, կա նաև կառավարւթյան արձագանքը մեր օրենքի նախագծին։ Իրավական տեսանկյունից անհեթեթ, չհիմնավորված արձագանք է», - ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրողներին խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ժողովրդի անվտանգությանը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ շրջանակներում, հասնել Արցախի վերջանական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորշման իրավունքի վրա։ «Բոլոր այս խոստումները ՔՊ-ն փորձում է  մոռացության մատնել։ Դրանք ոչ թե օդում տված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, կառավարության ծրագիրն ԱԺ-ն ընդունել է, որն օրենքի ուժ ունի և պարտադիր է կատարման համար։ Այդ կառավարության ծրագիրը հենց Փաշինյանի կառավարության ծրագիրն է։ Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է  քվեարկում իր կառավարության ծրագիրն։ Դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է  ապօրինի։ Կառավարությունը դառնում է  ոչ լեգիտիմ։ Մեր  հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունը, որն իր ընտրողներին խաբել է, ինչ որ իմաստով իշխանազավթում է իրականացնում, ընտրությանը տալիս է խոստումներ,  անում է  դրան ուղիղ հակառակը։ Այդ կառավարությունն իրեն դուրս է դնում օրենքից ու մեր խնդիրը պետք է լինի այդ կառավարությունից ազատվելը։ Ուզում եմ առիթից օգտվել և ՔՊ բոլոր պատգամավորներին ասել՝ ինչին եք դուք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը  նշանակում է  պետք է կառավարությունը հրաժարական տա»,- ասաց  Չալաբյանը։  Նա նշեց, որ «Հայաքվեն» ավելի քան արդիական է։  «Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պաշտպանել, որպեսզի մենք երբևէ կարողանանք Արցախը վերադարձնել։ Արցախը օրենքով պատկանում է  հայ ժողովրդին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Եթե այս պահին հանգամանքների բերումով ապրում են Հայաստանում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանան վերադառնան ու վերատիրանալ Արցախին։ «Հայաքվեն» հենց դա է մեզ տալիս»,- ասաց Չալաբյանը։  «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։  
11:20 - 04 դեկտեմբերի, 2023
«Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ դեմ սանձազերծել են ագրեսիա եւ Արցախում էթնիկ զտումներ են արել»․ Վլադիմիր Վարդանյան
 |aravot.am|

«Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ դեմ սանձազերծել են ագրեսիա եւ Արցախում էթնիկ զտումներ են արել»․ Վլադիմիր Վարդանյան |aravot.am|

aravot.am: «Ինչքան էլ հաճելի կամ տհաճ լինի այս կամ այն քաղաքական ուժին, պետք է ասեմ, որ այս փաստաթուղթն իր արմատներով գնում եւ հասնում է 1915 մայիսի 24, երբ Անտանտի պետությունները՝ Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ընդունեցին համատեղ հռչակագիր, որում առաջին անգամ համաշխարհային եւ միջազգային իրավունքի պատմության մեջ օգտագործվեց ձեւակերպումը՝ հանցագործություն մարդկայնության դեմ։ Հենց այս հանցագործության տեսակը հանդիսացավ հիմք Նյուրնբերգի եւ Տոկիոյի համապատասխան միջազգային ռազմական տրիբունալների կանոնադրության մեջ նման հանցագործություններ նախատեսելու համար»,- այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ նրա՝ զարմանալի է, որ որոշ քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում այս փաստաթղթին։ «Պետք է պատասխանեմ նաեւ այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք այսօր դեմ են արտահայտվում փաստաթղթի ընդունմանը, որ եզակի պետություններից մեր տարածաշրջանում, որը նույնիսկ չի ստորագրել այս փաստաթուղթը, հանդիսանում է Ադրբեջանը։ Ոչ Թուրքիային, ոչ Իրանին չեմ ուզում անդրադառնալ, խոսքը Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին է։ Չստորագրած պետությունների թիվը շատ քիչ է, 131 պետություն է ստորագրել այս փաստաթուղթը, վավերացրել է 122-ը։ Այսինքն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը հանդիսանում են այս փաստաթղթի անդամ երկիր»,- ասաց նա։ Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ քննադատություններ են գալիս մի շարք երկրներից, որոնք դարձել են Միջազգային քրեական դատարանի շահառու։ «Մենք արագ եւ շատ արդյունավետ լուծումներ Միջազգային քրեական դատարանից այսօր չենք կարող պահանջել կամ ակնկալել։ Միջազգային դատական ատյաններում գործընթացները բավական դանդաղ են, ընդ որում, դանդաղ են օբյեկտիվ պատճառներով, բայց սա անհրաժեշտ քայլ է եւ կանխարգելիչ առումով, եւ աշխարհայացքային ու արժեքաբանական առումով։ Բովանդակությունը պարզ եւ հստակ է՝ ցեղասպանության հանցագործություն, որը բոլորիս համար հայտնի ու պարզ է, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։ Առնվազն վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմների արդյունքում, որը հանգեցրել է նաեւ էթնիկ զտումների, մենք այս կոնտեքստում չենք կարող լռել, որովհետեւ սա ոչ միայն մեր՝ որպես Հայաստանի Հանրապետության, սա նաեւ մեր՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի պարտականությունն է։ Սա ոչ միայն քաղաքական պարտականություն է, իմ կարծիքով՝ սա նաեւ բարոյական պարտականություն է՝ վավերացնել մի փաստաթուղթ, որն իր արմատներով եկել է, գալիս է հայ ժողովրդի ցավերից։ Այս հարցում ճիշտ կողմնորոշվելը գուցեեւ մեզ հնարավորություն կտան խուսափել որոշակի իրադարձություններից»,- ընդգծեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:51 - 28 սեպտեմբերի, 2023
ԱԺ հանձնաժողովը ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովը ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է և քվեարկության դրել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու, և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը: Նախագիծը միաձայն ընդունվեց և կընդգրկվի գալիք լիագումար նիստերի օրակարգ: Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում՝ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով նախագիծը: Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝WhatsApp-ում և Telegram-ում:
12:09 - 28 սեպտեմբերի, 2023
ԱԺ-ում սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
 |panorama.am|

ԱԺ-ում սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը |panorama.am|

panorama.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։ Նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։ Նախագծի հիմնական զեկուցողը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իսկ հարակից զեկուցողը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Հայաստանը ստորագրել է Հռոմի Ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն չի վավերացրել այն։  2023 թ. մարտին ՀՀ Սահմանադրական դատարան ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:  Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսումև ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։ Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝ ցեղասպանությունմարդկության դեմ հանցագործություններպատերազմական հանցագործություններագրեսիա Նախագծում՝ Հռոմի ստատուն ընդունելու որպես հիմնավորում նշվում է.  «Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և  դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի (այսուհետեւ՝ Դատարան) հիմնադրումը: Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով. 2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետեւ, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի եւ քաղաքացիական բնակչության շրջանում, եւ որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ: Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսեւորած պահվածքից եւ կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր: Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարեւոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված եւ Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաեւ պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ եւ զսպող միջոց Ադրբեջանի համար»:
14:36 - 26 սեպտեմբերի, 2023
Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում
 |shantnews.am|

Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> ««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով նախատեսվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջները: Դրանք պետք է պահպանվեն ոչ միայն բարձրացված, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար: Ներկայացվող պահանջների իրականացումը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշներից ՀՀ դրոշի արժեւորմանը եւ դրա նկատմամբ հարգանքի ձեւավորմանը: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացմամբ սահմանվում է տուգանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում: Զեկուցողի խոսքով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30.000-50.000, իսկ պաշտոնատար անձինք՝ 70.000-100.000 դրամի չափով: Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով հստակեցվում է նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների շրջանակը: Լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը՝ Վարչական դատարանի փոխարեն: Զեկուցողն ընդգծել է, որ Կառավարությունն առաջարկել է նախագծի վերնագրում որոշակի փոփոխություն կատարել: Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով: Նշվել է, որ ներքին կանոնները չպահպանելը կհանգեցնի կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ: Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:  
14:10 - 11 հուլիսի, 2023
Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ ֆինանսների նախարար
 |armenpress.am|

Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, և մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։ Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք մեկ անձից գնումների նվազում։ Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, որ կոնկրետ ղեկավարը կրում է ամեն մի որոշում կայացնելու համար` այստեղ տեսնում ենք ներքին կարգերի վերահսկողության ավելի ուժեղացում»,- ասաց Ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեին 2024 թվականին, եղել է 47 տոկոս։ Նրա խոսքով՝ գնումների գործընթացին մասնակիցների միջին թիվը 2,7 է։ «Պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք ոչ մրցակցային գնումների մասին, այստեղ մի մեծ  զանգված է այնպիսի ծառայությունների գնումը, որոնք ունեն մեկ մատակարար, օրինակ՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա և այլն»,- ասաց Ֆինանսների նախարարը։
12:33 - 02 հունիսի, 2023
Գեղամ Նազարյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում զոհված զինծառայողների ծնողներին չուղղորդել այլ նպատակներով
 |armenpress.am|

Գեղամ Նազարյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում զոհված զինծառայողների ծնողներին չուղղորդել այլ նպատակներով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև զոհված զինծառայողի հայր է, անդրադարձավ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձին՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով նաև հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով: Նազարյանն այս մասին խոսեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նախ հիշեցրեց, որ մայիսի 19-ին քննվելու է զոհված զինծառայողներից մեկի մոր կալանավորման միջնորդությունը: «Շատ ու շատ հանգամանքներ ու փաստեր հաշվի առնելով՝ բոլոր կողմերին, այդ թվում՝ մեղադրող կողմին, կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից: Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով: Նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի այս կետին, և որ, հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհաճ ու անցանկալի միջադեպեր լինեն»,-ասաց Գեղամ Նազարյանը: Նա հավելեց՝ կինը, ով, պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն, բնական է, որ կգտնվի շատ բարձր հուզական վիճակում: Պատգամավորը շեշտեց՝ նրանց կողքին լինելու փոխարեն պետք չէ նրանց հասցնել այս վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի իրավիճակ լինի: «Շատ-շատ ծնողների անունից եմ ասում՝ սա մեզ էլ շատ անցանկալի իրավիճակի մեջ է դնում: Մյուս կողմից մեր իրավապահ համակարգին, ԱԱԾ-ին մի հարց, կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել: Իսկ գուցե մի օր էլ ինչ-որ տհաճ միջադեպ իրականացվեր շատ-շատ ավելի վատ մարդկանց կողմից, ինքը ինչո՞ւ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»,-ասաց պատգամավորը: 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցրել:Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
13:01 - 19 մայիսի, 2023
2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին ամսական հավելում վճարելու համար

2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին ամսական հավելում վճարելու համար

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում դրական եզրակացություն է ստացել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափի 92 տոկոսի չափով ամսական հավելում վճարելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ ««Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված: 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41.883 քրեական գործ,  2022 թվականին՝ 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին՝ 111 վարույթ»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կողմից մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: Օրենսդրական փոփոխություններն ուղղված են քննիչների աշխատավարձի ու դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը եւ քննիչների թվակազմի ավելացմանը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Ըստ Արսեն Այվազյանի՝ Հայաստանում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 90-95 տոկոսը մշտապես քննվել եւ քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Հիմնական զեկուցողն առաջարկել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արսեն Այվազյանը ներկայացրել է քննիչների աշխատանքի պայմանների բարելավման՝ տեխնիկական համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն այս տարվա հուլիսի 1-ից մենք պետք է հարցաքննությունները եւ մի շարք այլ քննչական գործողություններ կատարենք տեսանկարահանման եղանակով: Այսինքն՝ այն հարցաքննությունները, որոնք մենք թղթով, գրիչով կամ համակարգչով էինք անում, այսուհետ, որպես կանոն, լինելու են տեսանկարահանման եղանակով: Դա քայլ առաջ է երկու տարբեր իմաստներով՝ ե՛ւ ժամանակի խնայողության իմաստով, ե՛ւ քննիչի ու դատավարության մասնակիցների: Օրինակ՝ վկան էլ ստիպված չի լինի քննիչի մոտ 4 ժամ հարցաքննվել, նա 1-2 ժամում տեսանկարահանման եղանակով կհարցաքննվի: Քննչական կոմիտեի քննիչների այս ծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք դեռ շարունակում ենք թուղթ ու գրիչով աշխատել, բայց հուլիսի 1-ից արդեն կունենանք այդ բարեփոխումը»,- մանրամասնել է Արսեն Այվազյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ից էլ ներդրվելու է էլեկտրոնային նախաքննության համակարգը: «Դրա շրջանակում նախկինից հայտնի եւ այսօր էլ դեռ գործող թղթապանակները, հատորներով քրեական գործերն արդեն չեն լինելու, եւ մենք աստիճանաբար անցում ենք կատարում դեպի էլեկտրոնային եղանակով նախաքննության իրականացմանը: Օրերս թվայնացման խորհրդի հետ քննարկում էինք նաեւ հնարավորությունը, որ դատարաններն էլ միանան, դատական քննությունն էլ էլեկտրոնային լինի»,- նշել է Արսեն Այվազյանը: Նրա խոսքով տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ տվյալ դեպքում տեսանկարահանմամբ, կապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ շատ դեպքերում վիճարկվում է ցուցմունքի բովանդակությունը. տեսանկարահանման միջոցով այդ դեպքերը կկանխվեն, ընդհուպ նաեւ կկանխվեն մարդու իրավունքների ոտնահարման, խոշտանգման հնարավոր առերեւույթ դեպքերը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքվել է քանակական տվյալներով, թե փոփոխության արդյունքում տարեկան որքա՞ն է կազմելու այդ գումարը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ հունիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելու եւ հավելումները տրամադրելու դեպքում պահանջվելու է 2,6 մլրդ դրամ: Հարցը քննարկվել է Կառավարությունում եւ արժանացել հավանության: Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանն ընդգծել է, որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի համանման գործառույթ իրականացնող մարմինների, ինչպես նաեւ դատախազների դեպքերում սահմանվել է հավելում դրույքաչափի 92 տոկոսի չափով, ուստի եւ արդարացի է, որ Քննչական կոմիտեի քննիչների դեպքում էլ սահմանվի հավելումը: Նա առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն: Ելույթում Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ պետությունը պետք է խրախուսի արդյունավետ, շատ աշխատողին: 2018 թվականին մեկնարկած արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում իր ուրույն տեղն է զբաղեցնում համակարգի տարբեր սեկտորների աշխատակիցերի աշխատավարձերի բարձրացումը: Արյուսակ Ջուլհակյանը այս համատեքստում կարեւորել է նաեւ ատեստավորման համակարգի ներդրումը»,-նշված է հաղորդագրությունում։
15:13 - 15 մայիսի, 2023
Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։ Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն  է։ Հիմնական զեկուցողը խմբակցության քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։  Ընդդիմադիր խմբակցությունները զրույցում հայտնել էին, որ այդ հարցով իրավական գործընթաց կսկսեն, իսկ իշխող խմբակցությունը մեր հարցումն անպատասխան էր թողել։ Ավելի ուշ իշխանական մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ Սաֆարյանի արարքը խնդրահարույց չեն համարում։ Նախագծի հիմնավորումները՝ այստեղ։ Ինչ քննարկվեց Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի նիստում, դիմելով Արծվիկ Մինասյանին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե արդյո՞ք այս դիմումը որևէ կապ ունի իրենց նախորդ դիմումի՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի չեղարկման հարցման հետ՝ խնդրելով նշել՝ քանի պատգամավոր է իրենց դաշինքից անցնում «ապօրինի գույքի բռնագանձման» գործերով․ «Որ ասում եք՝ ԱՁ է ունեցել Սեդա Սաֆարյանը, արդյո՞ք որևէ գործարք այդ ժամանակահատվածում կատարվել է, այսինքն՝ ինչ-որ մեկից գումար վերցվե՞լ, ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ, թե՞ առհասարակ չեք հետաքրքրվել»։ Մինասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի չեղարկմանը չի վերաբերել դիմումը, այլ վիճարկել են կոնկրետ ձևակերպումներ, որոնք, ըստ նրա, ստեղծել են իրավական անորոշություն, առաջարկել են, որ այս հարցերով քննության առարկա դառնա սահմանադրականության հարցը, ինչի հիման վրա ՍԴ-ն նաև ուղարկել էր միջագզային համապատասխան կառույցներին կարծիք ստանալու և ստացել է այն․ «Որևէ կապ այս երկու դիմումների միջև ես չեմ տեսնում։ Ավելին՝ ես կարծում եմ՝ արհեստականորեն փորձել գտնել ինչ-որ կապեր, անցյալից եկող միջանձնային հարցեր, հարաբերություններ, տեղին չէ»,- արձագանքեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, ինքնին, ըստ օրենքի անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստն է․ «Կապ չունի՝ ինքն էդ ընթացքում անհատույց է մատուցել, մատուցել է, չի մատուցել։ Ծառայություններն էական չեն ԱՁ-ի դադարեցման հետ կապված»։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիտարկում արեց՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքն ամբողջությամբ։ Ալեքսանյանը արձագանքեց, որ Մինասյանը չնշեց որևէ գործարք, որ ԱՁ-ն կատարել է․ «Ես հակված եմ այն մտքին, որ չի եղել [գործարք]։ Նշում եք նաև, որ փաստաբանական լիցենզիան է դադարեցրել տիկին Սաֆարյանը։ Էդ լիցենզիան, ի դեպ, եղել է էդ ԱՁ-ի հիմքը, այսինքն՝ էդ Աձ-ն որպես էդպիսին կառուցված է եղել էդ լիցենզիայի շուրջ։ Այսինքն՝ եղել է փաստաբանական լիցենզիա, ԱՁ-ով տրամադրել է փաստաբանական ծառայություն։ Կասեցրել է լիցենզիան, աշխատանքային ազատել է միակ աշխատողին, ու փաստացի ոչ մի գործունեություն չէր կարող ծավալել էդ ԱՁ-ով»։ Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ փաստը Սեդա Սաֆարյանն է․ «Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում (Մարտի 1-ի հարցով,- խմբ․)։ Ոչ թե Դուք, այլ Ձեր խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ասացիք՝ սա անձնական չի։ Անձնական չի նաև Ձեր լիդեր Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից՝ հավաքական, խմբակային տեսանկյունից, թե ընդհանրապես»։ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր հարթությունների մասով սա անձնական չէ․ «Երբ խմբակցությունում որոշում է կայացվել ներկայացնելու այս դիմումը, հավատացնում եմ՝ որևէ ձևով Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը չի հանդիսացել հիմք»։  ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը ևս հարց ուղղեց՝ նշելով, որ դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը հայտարարել է հարկ վճարողի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, աշխատակցին ազատել է աշխատանքից, դեկտեմբերի 19-ին դադարեցվել է նրա փաստաբանական արտոնագիրը, ու Մինասյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել փաստաբանի լիցենզիայի դադարեցումից հետո։ Մինասյանը նշեց, որ բոլոր հայտարարությունները հարկային պարտավորությունների առնչությամբ են, բայց կապված չեն իրավաբանական այն փաստի հետ, թե ինքը որպես անհատ ձեռնարկատեր կարող էր հանդես գալ, թե ոչ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ինքը այդ հայտարարությունից հետո խախտում է անում, դա առաջացնում է հարկային հետևանք, բայց ոչ երբեք այլ դրսևորումներ․ «Չկա որևէ օրենսդրության մեջ ԱՁ-ի՝ պետական հաշվառումը դադարեցնելու որևէ այլ ընթացակարգ, քան դիմել ու դադարեցնել, այսինքն՝ դուրս գալ հաշվառումից։ Ես կրկնում եմ՝ խոսքը հարկային հետևանքներ առաջացնող հայտարարությունների մասին չէ։ Ձեր վկայակոչած փաստը, եթե դա եղել է, որևէ ձևով չէր ազատում նրան անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակից դուրս գալու՝ օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելուց»։ Արծվիկ Մինասյանը ասաց նաև, որ արտոնագիրը տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունն է ընդամենը, բայց անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը ցանկացած այլ գործունեությունն է, որ արգելված չէ օրենքով․ «Դուք բերեցիք ապրանքների ներմուծման օրինակը, ես կարող եմ շատ ավելի համեստ օրինակ բերել՝ իրավական խորհրդատվություն։ Եվ երբ Սեդա Սաֆարյանը արդեն դեկտեմբերին ներկայացրել է հայցադիմումին լրացում կամ ուղղում, ցույց է տալիս, որ այո, այնուամենայնիվ, եղել է գործունեություն։ Կրկնում եմ՝ այդ գործունեության բնույթը վճարովի է, թե անվճար, կարևոր չէ։ Ամենակարևոր փաստն այն է, թե որպես անհատ ձեռնարկատեր ինչու չի դիմել դադարեցնելու այն»։  Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ավելի քաղաքական հարց հնչեցրեց՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հարցի արծարծմամբ «Հայաստան» դաշինքը որեւէ եղանակով չի վիճարկում 2020թ․ սահմանադրական փոփոխությունները, ՍԴ նոր կազմի ձեւավորումը եւ ՍԴ նոր կազմն ամբողջությամբ դիտարկում է որպես լեգիտիմ․  «Եւ երբ դուք գալիս եւ վիճարկում եք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցը, դուք ընդունում եք ե՛ւ կազմի իրավաչափությունը, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների իրավաչափությունը, ե՛ւ իր ընտրության իրավաչափությունը։ Այսինքն՝ նաեւ ֆիքսում ենք, որ ձեր դիրքորոշումը՝ չմասնակցելու պետական մարմինների ձեւավորմանը, չի պահպանվում, եւ դուք այս ընտրությունը դիտարկում եք որպես ԱԺ կողմից կայացված ընտրություն։ Ոորովհետեւ եթե ես չեմ ընդունում դատարանի իրավազորությունը, անահատական կազմը, դատավորին, ապա անտրամաբանական է, որ գամ, ասեմ՝ լիազորությունները դադարեցվի»,- նկատեց Վարդանյանը։  Ի դեպ, Վարդանյանի խոսքով՝ այն հարցը, թե երբ պետք է Սաֆարյանը ստանձներ լիազորությունները, ունի հստակ պատասխան՝ Ազգային ժողովի նիստում․ «Լիազորությունները չէր կարող ստանձնել մինչեւ ամսի տասը, որովհետեւ էդ դեպքում ՍԴ-ում կունենայինք երդման ներքո գտնվող ոչ թե ինը, այլ տասը դատավոր, դրա համար պետք է ստանձներ տասից հետո։ Տասից հետո մոտակա նիստը, երբ հնարավոր եղավ նիստ հրավիրել եւ հրավիրել տիկին Սաֆարյանին, դա ամսի 16-ն էր։ Որպեսզի ձեզ մոտ բոլոր կասկածները փարատվեն, ասեմ, որ 16-ը նրա լիազորությունների ստանձնման ժամկետն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով նաեւ, որ Ալվինա Գյուլումյանի դեպքում, երբ նա նշանակվում էր ՍԴ դատավոր, նախագահի հրամանագրի եւ ԱԺ-ում տրված երդման միջեւ բավականին մեծ ժամկետային խզում է եղել՝ մոտ վեց-յոթ ամիս, որովհետեւ պետք է դադարեցներ լիազորությունները ՄԻԵԴ-ում։ Վարդանյանը Մինասյանին նաեւ խնդրեց պարզ, հասկանալի ձեւով բացատրել, թե Սեդա Սաֆարյանն ի վերջո ի՞նչ է արել, որը հիմք է տալու, որ նա այլեւս չզբաղեցնի դատավորի պաշտոնը․ պարզ, հասկանալի այնպես, որ երբ փողոցում որեւէ մեկը մոտենա, հարցնի՝ հասկանա։ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Վարդանյանի առաջին դիտարկումներն ըստ էության նույնական էին․ «Եւ Դուք ինքներդ հերքեցիք [դրանք] Ձեր վերջին դիտարկումով, երբ ասացիք՝ արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, լեգիտի՞մ եք համարում, եւ այլն, վերջում ասացիք՝ դուք դիմումներ էիք ներկայացնում էս դատարանին, որպեսզի չթողնեք նրանք աշխատեն։ Հիմա կողմնորոշվեք, եթե մենք դիմում ենք ներկայացրել Բարձր դատարան, ուրեմն ձեր առաջին պնդումը, որ մենք չենք ճանաչել, դա այդպես չէ, էն, որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, էդ գնահատականի մեջ էլ ենք մնացել մենք, ավելին՝ մեր բազմաթիվ դիմումներն էս ընթացքում ՍԴ եւ ՍԴ-ի կայացրած որոշուների վերաբերյալ մեր տված գնահատականները նույնպես հայտնի են։ Հիմա ուզում եմ կրկնել, որ ձեր ձգտումը, ցանկությունը՝ հանրային իշխանության, այդ թվում ՍԴ-ն, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ անընդհատ շարունակվում են»,- ասաց Մինասյանը, իսկ Վարդանյանը հարցրեց՝ հիմա զավթա՞ծ է ՍԴ-ն, Մինասյանն էլ պատասխանեց՝ «բնականաբար զավթել եք»։ Մինասյանի համար անհասկանալի է, թե ՔՊ-ն ինչու է այս հարցով այդքան մտահոգ․ «Ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի ՍԴ-ն էս հարցը քննության առարկա դարձնի։ Մենք չենք որոշումը՝ Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ արվի, թե չէ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս տիկին Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմինը՝ համաձայն մեր Սահմանադրության։ Հիմա ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի էս մարմինը քննարկի հարցը։ Ընդհանրապես ձեզ մոտ հարց չկա՞ օրենքի հետ կապված։ Քիչ առաջ վկայակոչում էիք՝ օգուտ ստացե՞լ է, թե՞ չէ․ օրենքը որեւէ ձեւով անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի անհամատեղելիության պահանջը խախտելը կապո՞ւմ է օգուտ ստանալու հետ, թե՞ ոչ»։ Պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց՝ «ես Ձեզ եմ հարցնում», ինչին ի պատասխան՝ Մինասյանը պնդեց՝ չկա այդպիսի ձեւակերպում․ «Կարգավիճակով է պայմանավորված, դա նույնն է, որ ասեք՝ ճիշտ է՝ գրանցված է, բայց սաղ կյանք բարեգործությամբ է զբաղվել, կամ անձը զբաղեցրել է ինչ-որ պաշտոն, բայց հենց անցել է մեկ այլ պաշտոնի, որը չի թույլատրում էդ պաշտոնին լինելը, թեեւ դուրս չի եկել էդ պաշտոնից, բայց երբեք էդ պաշտոնից բխող գործողությունները չի արել։ Հիմա ինքը խախտե՞լ է, թե ոչ․ իհարկե խախտել է։ Օրենսդիրը, սահմանադիրը պայմանավորել է կարգավիճակով․ եթե կա օրենքում սխալ ձեւակերպում, շատ լավ, թող ՍԴ-ն քննի, գա էդ եզրակացությանը, բայց թողնենք էդ որոշումը ՍԴ-ին, ինքներս ՍԴ-ի ֆունկցիա չվերցնենք մեզ վրա․․․»։ Հաջորդիվ Մինասյանը մեկնաբանեց, որ ՍԴ մասին օրենքում հստակեցված է, թե որ պահն է համարվում լիազորությունների ստանձնման պահը․ «Եթե թափուր տեղի վրա է գնում՝ անմիջապես երդումից հետո, եթե դատավորի լիազորությունների դադարեցման ժամանակ պետք է ընտրվի, ապա դատավորի լիազորությունների դադարեցման օրն է համարվում էս նոր դատավորի լիազորությունների ստանձնումը»։ Ինչ վերաբերում է քաղաքացուն պարզ բացատրելու հարցին, Մինասյանն ասաց, որ այսպես կպատասխանի․ «Դատավորը, որ նշանակվում է, պարտավոր է նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում դադարեցնի ԱՁ-ի, բաժնետիրոջ կարգավիճակը, համատեղ գործունեության պայմանագիրը, տիկին Սեդա Սաֆարյանը նշանակվել է դատավոր, եւ մեկ ամսվա ընթացքում դուրս չի եկել անհատ ձեռնարկությունից»։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց դրական եզրակացություն տալ այս նախագծին, եթե իրոք կա դեպք, երբ անհամատեղելիություն կա, այլ ոչ թե անհամատեղելիությունը պարզապես ժամկետով նախատեսված եւ, ըստ էության, հիմնական գործունեությունից բխող կազմակերպաիրավական ձեւի դադարեցումով պայմանավորված չէ․  «Եթե գտնում եք, որ Սեդա Սաֆարյանը, ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելով, զբաղվել է բիզնեսով, եթե ունեցել է այլ պետության քաղաքացիություն, եթե ստացել է ապօրինի եկամուտ, եթե գտնում եք, որ իր պաշտոնը չարաշահել է եւ ունեցել է անհամատեղելի պաշտոն, այո, պետք ա դիմենք, բայց, ցավոք, պարոն Մինասյան, որեւէ եղանակով չեք համոզել ինձ եւ հանձնաժողովի մեծամասնությանը, որ Սեդա Սաֆարյանը, որը մի քանի ամիս առաջ է նշանակվել ՍԴ դատավոր, այնպիսի անհամատեղելիության հետ է բախվել․․․ Բայց ինչ ա արել Սեդա Սաֆարյանը, Սեդա Սաֆարյանն ընդամենը, կասեցնելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, ժամկետի խախտմամբ, բայց սեփական գործողություններով գնացել, դիմել է պետռեգիստրին եւ ստացել համապատասխան պատասխան»։ Նախագծի հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով Մինասյանին, ասաց, որ նախագծում երեք ամսաթիվ է ներկայացվել՝ որպես ժամկետի հոսման սկիզբ՝ հաշվարկելու մեկամսյա ժամկետը՝ սեպտեմբերի 15՝ ընտրության օրը, դեկտեմբերի 10, դեկտեմբերի 16` երդման օրը։ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ այս երեք օրերից որեւը մեկը «Հայաստան» խմբակցության համար հի՞մք է, որ այդ օրվանից է սկսում հոսել մեկամսյա ժամկետը։ Նա նաեւ հարցրեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահերի բախման հարցերով ուսումնասիրություն իրականացնելու հիմնական մարմինը մեր պետությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, արդյոք դիմել եւ կարծիք ուզե՞լ են նախագում ներկայացված փաստերի վերաբերյալ, ի՞նչ պատասխան են ստացել, եւ ի վերջո՝ նախագիծ բերելուց առաջ Սեդա Սաֆարյանից մեկնաբանություն ուզե՞լ են խնդրո առարկա հարցերի վերաբերյալ։ Մինասյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլեւ իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, նա նաեւ մյուսներին խորհուրդ տվեց դա չանել, որովհետեւ, Մինասյանի մեկնաբանմամբ, դատավորի հետ նախապես քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում, նշանակում է ուղղակի խախտել օրենքը, ավելին՝ կասկածի տակ դնել ցանկացած որոշում․ «Տիկին Սեդա Սաֆարյանն ունի լեգիտիմ հնարավորություն՝ այդ փաստարկները ներկայացնելու ԱԺ նիստում։ Ինչո՞ւ եք դուք մղում մեզ, նաեւ ձեզ՝ խախտելու օրենքի պահանջը։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա դատավորի հետ քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում»։ Ինչ վերաբերում է ԿԿՀ դիմելուն, Մինասյանն ասաց, որ չեն դիմել։ Նա նշեց, որ իրենց դիմումի մեջ չկան շահերի բախումների վերաբերյալ փաստաբանների վերլուծությունները, իսկ իրենց այս դիմումով կոնկրետ մեկ փաստի դիտարկում են անում․ «Առաջարկում ենք, որպեսզի ՍԴ-ն անդրադառնա, եւ, նորից եմ կրկնում, շատ հնարավոր է՝ օրենքի մեկնաբանություն տա։ Ինչո՞ւ չեք ուզում դա անել․․․ Չգիտեմ»։ Մինասյանն առաջարկեց չոր փաստերի սկզբունքով գնալ՝ հնարավորություն տալ Սահմանադրական դատարանին մեկնաբանել։ Արդին հարակից զեկուցման ժամանակ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելը, իր կարծիքով, անհեթեթ է, քանի որ, ըստ այդ տրամաբանության, եթե առաջանորդվենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությամբ, ապա ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները։  Ջուլհակյանն իր ելույթում նշեց, որ այն հանգամանքը, որ Սաֆարյանը դեռեւս մինչեւ դատավորի լիազորությունները ստանձնելը դիմել է Փաստաբանների պալատ եւ կասեցրել իր արտոնագրի գործողությունը, ըստ այդմ՝ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ դեռեւս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար, վկայում է այն մասին, որ Սաֆարյանը, հանդիսանալով դատավոր, միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որեւէ դիտավորություն չի ունեցել։ Ըստ Ջուլհակյանի՝ այն, որ Սաֆարյանը դեռեւս դեկտեմբերի 16-ին՝ իր լիազորությունները երդմամբ ստանձնելու օրը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել հայտարարություն՝ իր գործունեությունը այդ իսկ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին, վկայում է կրկին այն մասին, որ Սաֆարյանը չի ունեցել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դիտավորություն, եւ հենց գիտակցելով նման անհամատեղելիությունը՝ տիկին Սաֆարյանն ինքը դիմել է ՊԵԿ եւ ծանուցել իր գործունեության դադարեցման մասին։ Անդրադառնալով նախագծի նաեւ այլ հատվածների՝ Ջուլհակյանն ասաց, որ եթե նույնիսկ կա խախտում, ապա, իր համոզմաբ, այդ խախտումն ընդամենը տեխնիկական է, եւ ոչ բովանդակային։  Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն կողմ քվեարկեց երեք պատգամավոր, դեմ՝ ութ, որոնք ՔՊ խմբակցության անդամներ են, ձեռնպահ չեղավ։ Նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։
14:47 - 20 մարտի, 2023
Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|

Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրանց արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ: Հարությունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նշեց՝ արտաքին քաղաքականությունում առանց նախապայմանների գնալը լավ գիծ է: «Սակայն, երբ տվյալ դեպքում հայկական կողմը, ադրբեջանական կողմը սեղանին դնում են իրենց պատկերացումները, դրանք ըստ էության յուրաքանչյուր կողմի նախապայմանն են, պահանջն են: Եվ բանակցությունները պետք են նրա համար, որ այդ բանակցությունների արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ, քանի որ բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Հարությունյանը: Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել հայկական կողմը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա: Դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես այնտեղ, կամ կարող է գնաս մտքումդ այդ բանակցություններին մեծ փոխզիջումների պատրաստակամությամբ, բայց իրավիճակն այնպես ձևավորվի, որ դու փոքր փոխզիջումների արդյունքում ստանաս մեծ արդյունք»: Բանակցությունների ընդհանուր շրջանակը, նրա խոսքով, ուրվագծված է: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են այն բոլոր գործընթացներից, որոնք կան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ անկլավների հարց չի քննարկվում, ինչի մասին ասել է վարչապետը: «Տարբեր կողմեր այդ օրակարգերը քաշում են: Բայց ասվել է, որ  նման հիմնավորումներ, ըստ էության, չկան»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են հայկական կողմի առավելագույն և նվազագույն պահանջները՝ Հարությունյանը սխալ համարեց, որ մի կողմը մատնանշի իր առավելագույն պահանջները և ասի, որ դրանից այն կողմ չի կարող քննարկել: «Սակայն իհարկե դու ունես քո համար նվազագույն և առավելագույն շեմեր և այդ տրամաբանությամբ ես գնում այդ բանակցություններին»,-ասաց նա:
16:51 - 02 հունիսի, 2022