Փարիզում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 71-ի |aysor.am|
11:58 - 29 փետրվարի, 2020

Փարիզում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 71-ի |aysor.am|

aysor.am: Փարիզի Լիոնյան կայարանում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը աճել է՝ հասնելով 71-ի, հայտնում է քաղաքային պրեֆեկտուրան:

Ավելի վաղ հաղորդվել էր 30 ձերբակալվածի մասին և օրենքի խախտման վերաբերյալ 54 արձանագրություն էր կազմվել:

Խռովությունները տեղի են ունեցել ուրբաթ Բերսի փողոցում, որտեղ գտնվում է կայանը: Ոստիկանությունը միջամտել է դրանց վերջ տալու համար: Բացի այդ, տեղեկություններ են ստացվել կայանի հարևանությամբ բռնկված հրդեհի մասին, որը պատճառ է դարձել շենքի տարհանման համար:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել