Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռեւս առաջարկ չի ներկայացրել. Ալինա Նիկողոսյան
09:09 - 03 մարտի, 2020

Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռեւս առաջարկ չի ներկայացրել. Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այս մասին գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

 «Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։

Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»,- գրել է Նիկողոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել