Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԷԿ-ի համար խողովակների տեղադրումը դադարեցվել է. Ալեքսանդր Քանանյան
21:15 - 03 մարտի, 2020

Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԷԿ-ի համար խողովակների տեղադրումը դադարեցվել է. Ալեքսանդր Քանանյան

Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԷԿ-ի համար խողովակների տեղադրումը դադարեցվել է: Կառավարությունն՝ ի դեմ պետնախարարի, հավաստիացրել է, որ Քարվաճառի շրջանում ՓՀԷԿ-երի շինարարության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը:



Հիշեցնենք՝ առավոտյան Քանանյանը հայտնել էր, որ Թարթառի վտակ Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԵԿ-ում վերսկսվել է շինարարական աշխատանքների նախապատրաստությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել