Գրանցված աշխատողների թիվն անցյալ տարի ավելացել է 7 տոկոսով |armenpress.am|
13:37 - 04 մարտի, 2020

Գրանցված աշխատողների թիվն անցյալ տարի ավելացել է 7 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019 թվականին դեկտեմբերին հարկման բազա ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 տոկոսով կամ 41 հազարով: Մարտի 4-ին ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

«Աշխատողների թվաքանակի աճը պայմանավորված է ինչպես հարկային վարչարարություն ,նոր աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման արդյունքում»,- ասաց Թամազյանը: 

Նրա խոսքով` աշխատողների աճը ապահովել են հիմնականում հետևյալ ոլորտներում. մանրածախ առևտրի` 18 տոկոս, հանրային  սննդի կազմակերպման` 13 տոկոս, մեծածախ առևտրի`8 տոկոս, սննդամթերքի արտադրության` 7 տոկոս և ծառայության մատուցման` 5 տոկոս:

Նախորդ տարվա համեմատությամբ աճել են ինչպես դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի, այնպես էլ դրանցով արտացոլված շրջանառությունները:

«2018 թվականի ընթացքում 326 միլիոն հատ կտրոն է տպվել, իսկ 2019 թվականին 457 միլիոն հատ կամ 40 տոկոսով ավել: 2018 թվականին ընթացքում 1.65 տրիլիոն դրամ շրջանառություն է եղել, 2019 թվականին այն 20 տոկոսով աճել է` 1.98 տրիլիոն»,- ասաց Թամազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել