Տուրիստական միկրոավտոբուսի վարորդներին այլ տեղ կհատկացվի. քաղաքապետի խոսնակ |factor.am|
13:53 - 04 մարտի, 2020

Տուրիստական միկրոավտոբուսի վարորդներին այլ տեղ կհատկացվի. քաղաքապետի խոսնակ |factor.am|

factor.am: Կայանատեղիի վերածված հրապարակի տեքստը պետք է հնարավորինս վերականգնել: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե քաղաքապետարանն ինչու է որոշել տուրիստական միկրոավտոբուսները հեռացնել հրապարակից:

«Մենք հիշում ենք, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում այդ շարժն ավելացել է: Եթե հիշենք, երկու ամիս առաջ՝ մինչև այս տարվա հունվարը, ցանկացած կողմից հրապարակ մուտք գործելուց առաջինն աչքի էին ընկնում այնտեղ կանգնած մեքենաները: Եվ որոշում է կայացվել, որ կայանատեղն այդտեղ պետք է սահմանափակվի, այդ որոշումը, փաստորեն, անդրադարձել է նաև տուրիստական տուրեր կազմակերպող անհատ սուբյեկտների կամ կազմակերպությունների վրա»,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել