Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ |armenpress.am|
14:36 - 04 մարտի, 2020

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ |armenpress.am|

armenpress.am: 2020-ի ընթացքում շարունակվում են աշխատանքները իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ:

Մարտի 4-ին այս մասին ասաց  ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

 Նրա խոսքով` առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրման ուղղությունը, մասնավորապես` 2020-ից գործող միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:

«Այս պահին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեության հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Այդ սուբյեկտներից ռիսկային են դիտարկվել շուրջ 1150-ը»,- ասաց Թամազյանը:

ՊԵԿ վարչության պետի խոսքով` նրանց մոտ նկատվել են հետևյալ ռիսկերը. գերազանցելով 24 միլիոն դրամի շեմը` գործողությունից հանել են ՀԴՄ և նույն ՀԴՄ-ն, նույն հասցեում գրանցվել մեկ այլ սուբյեկտի անունով, առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, օրինակ` ոսկու շուկաներում, գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողները իբրև իրացնում են «սեփական արտադրանք»` գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել