Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել |armtimes.com|
17:35 - 04 մարտի, 2020

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Ձորա ՀԷԿ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելը):

Այս մասին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանւ՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Մարտի 2-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել