Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծն ուղղված չէ «նախկիններին». Հովհաննես Իգիթյան |tert.am|
19:10 - 04 մարտի, 2020

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծն ուղղված չէ «նախկիններին». Հովհաննես Իգիթյան |tert.am|

tert.am: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ուղղված չէ «նախկիններին». այն կոռուպցիայի դեմ պայքարի ամենօրյա և սիստեմատիկ աշխատանքի համար է արված: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Նույնիսկ մեղադրանքներ են եղել, թե օրենքն ինչու «նախկիններին» ուղղված չէ: Բայց մինչև նրանց ուղղված որևէ գործընթացը՝ մենք պետք է ստեղծենք իրավական դաշտ, որը կբացառի այսօր գործող որևէ պաշտոնյայի նույնիսկ մտածել, որ հնարավոր է ապրել՝ ապօրինի եկամուտ ունենալու ձևով»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց՝ օրենքի նախագիծը կարողությունը վերադարձնելու մասին չէ, այլ
պաշտոնյաների և մեծ կարողություններ ունեցող անձանց գույքի և հաշիվների մասին է: «Երբ պաշտոնյան ներկայացնում է իր գույքը, կարողությունը, և իրականից 25 մլն դրամի տարբերություն է տալիս, ապա այս դեպքում սկսում են ուսումնասիրություններ»,-նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է անել, որ օրենքը սեփականության իրավունքին չբախվի, պատգամավորն ասաց. «Երբ պաշտոնյան անցնում է աշխատանքի, լրացնում է հայտարարագիր, որում ներկայացնում է բոլոր կարողությունները, և հետագայում ամեն տարի ներկայացնում է իր ստացած օրինական եկամուտներն ու ձեռք բերած գույքը: Եթե այդ մեկ տարվա ընթացքում հանկարծ եկամուտների տարբերություն տվեց, ապա կգործի այն մեխանիզմը, որը հնարավորություն կտա անձին նաև հիմնավորել տարբերությունը, հակառակ դեպքում ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի»,-ասաց Իգիթյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել