Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) պատկանող տներում ոստիկանները գործողություններ են իրականացրել կոնկրետ քրեական գործի շրջանակում՝ ունենալով անձին ձերբակալելու որոշում |aysor.am|
11:42 - 05 մարտի, 2020

Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր) պատկանող տներում ոստիկանները գործողություններ են իրականացրել կոնկրետ քրեական գործի շրջանակում՝ ունենալով անձին ձերբակալելու որոշում |aysor.am|

aysor.am: Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներում կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում,  ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա, այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փասատաբաններից Երվանդ Վարոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել