Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|
16:52 - 05 մարտի, 2020

Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին. ՊԵԿ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Չեմ կարող ասել, թե գույքահարկն ինչ չափով կբարձրանա, քանի որ քննարկվում է 3-4 տարբերակ: Այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով 2 շաբաթ առաջ կառավարությունում քննարկված հարկային բարեփոխումներին:  

Հարցին՝ ծանոթացե՞լ է արդեն գույքահարկի եւ եկամուտների համատարած հայտարարագրման վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Քննարկման ժամանակ ֆինանսների նախարարությունը բերել էր հայեցակարգային փաստաթուղթ, որը մոտավորապես 7 արմատական կետեր ուներ ու այդ կետերի շրջանակում ձեր ասած բարեփոխումները պետք է իրականացնենք մոտակա 3-ից 5 տարվա ընթացքում:

Ես իզուր չասացի հայեցակարգային փաստաթուղթ, որովհետեւ դա թվարկում էր ընդհանուր մեծ միջոցառումները, որը ենթամիջոցառումներ պետք է ունենա: Այդ ենթամիջոցառումների շրջանակներում նաեւ ձեր հնչեցրած 2 ռեֆորմը պետք է իրականացվի: Գույքահարկի ռեֆորմն արդեն ամբողջականացման փուլում է ու կարծես թե մենք գալիս ենք վերջին հանգրվանին: Իսկ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտն այո, անպայման պետք է իրականացվի ու կարծում եմ մոտակա 1-2 տարվա ընթացքում կլինի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել