ՌԴ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակում է բժշկական նշանակության մի շարք ապրանքների արտահանումը
09:04 - 06 մարտի, 2020

ՌԴ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակում է բժշկական նշանակության մի շարք ապրանքների արտահանումը

Ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսվարողների

Համաձայն ՌԴ կառավարության մարտի 2-ի որոշման` բժշկական նշանակության մի շարք ապրանքների հանդեպ մինչև ս.թ. հունիսի 1-ը սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք Ռուսաստանի Դաշնությունից երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներ։

Նշյալ որոշումը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել