ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|
11:19 - 06 մարտի, 2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|

factor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պատգամավորներին իրավունք է տրվում անարգել տեսակցել ՔԿՀ-ներում գտնվող ձերբակալված և կալանավորված անձանց։ Չնայած առաջարկվող նախագիծն ընդունվեց, սակայն խմբակցությունների դիրքորոշումները ոչ միանշանակ էին։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ նման նախագծի կարիք չկա, քանի որ օրենքը չի արգելում պատգամավորների տեսակցությունները ձերբակալված և կալանավորված անձանց հետ։

Պատգամավորին հակադարձեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից՝ բերելով օրինակներ, որ պատգամավորները անձամբ բախվել են նման խնդրի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել