Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում |armenpress.am|
12:20 - 06 մարտի, 2020

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:

Հարցն ընդունվեց՝ ստանալով 117 կողմ ձայներ:

Պայմանագրի կողմը պայմանագրի դրույթներին համապատասխան և հայցվող կողմի պահանջով պարտավորվում է մյուս կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերած և հայցող կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու կամ նշանակված պատիժն իր կատար ածելու նպատակով: Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք՝ երկու կողմերի օրենքներով, և եթե հարցումը կատարվել է այնպիսի քրեական հանցանքի համար, որի երկու կողմի օրենքներով պատժելի է ազատազրկման՝  նվազագույնը 1 տարի ժամկետով:

Նաև կարգավորման առարկա են այն դեպքերը, երբ հարցումը կատարվել է ազատազրկման ձևով պատիժն ի կատար ածելու նպատակով և այդ պատիժը կրելուն մնացել է  6 ամսից ոչ պակաս ժամանակահատված: Պայմանագրով նախատեսված են հանձնման, մերժման պարտադիր և հայեցողական հիմքերը, հստակորեն ամրագրված է քաղաքացիների հանձնումը մերժելու դրույթը:

Պայմանագիրը ստորագրվել է  2019-ի մայիսին 26-ին Երևանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել