Փոխհատուցելու համար պետք է մոտավոր պատկերացում ունենանք կարկուտի հասցրած վնասի աստիճանից. Էկոնոմիկայի նախարար |news.am|
08:53 - 06 հունիսի, 2019

Փոխհատուցելու համար պետք է մոտավոր պատկերացում ունենանք կարկուտի հասցրած վնասի աստիճանից. Էկոնոմիկայի նախարար |news.am|

news.am։ Համայնքներում տեղացած կարկուտի հետեւանքների վերաբերյալ տվյալներն ամփոփելուց հետո նոր կկարողանանք փոխհատուցման մասին որեւէ բան ասել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում, հաճախակի տեղացող կարկուտին:

Նախարարի խոսքով՝ համայնքին փոխհատուցմանը չափը կախված կլինի մշակաբույսի տեսակից, եւ տվյալ մշակաբույսի վնասվածության աստիճանից: Նա նշեց, որ համայնքային եւ մարզային հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք աշխատանքներ են տանում տեղերում, գնահատում են չափը, այնուհետեւ գնահատված վնասի այդ չափը փոխանցում նախարարությանը՝ ամփոփելու եւ հետագա որոշումները ներկայացնելու համար.

«Որպեսզի մենք կարողանանք ասել, ո՞ր դեպքում, ո՞ր չափով կաջակցենք, պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում, որքան հաճախ կարող են լինել նման դեպքերը:

Եթե հիշում եք, նախորդ տարի նույնպես, ըստ էության փոխհատուցումը տեղի ունեցավ աշնանը, ինչը նշանակում է, որ այն ամիսներին, որոնք ամռան ամիսներն էին, հանձնաժողովներն աշխատեցին, եւ իրենց գնահատականները ձեւավորեցին: Անցյալ տարի առաջին անգամ նման դեպք եղավ, եւ եղավ գումարային աջակցություն. 500 միլիոն դրամը չգերազանցող գումար էր նախատեսված»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել