Տաշքենդը քննարկում է ԵԱՏՄ դիտորդ դառնալու հարցը |azatutyun.am|
16:22 - 08 մարտի, 2020

Տաշքենդը քննարկում է ԵԱՏՄ դիտորդ դառնալու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ուզբեկստանը հայտնել է, թե ԵԱՏՄ-ին միանալու որոշում կայացնելուց առաջ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ:

ԵԱՏՄ-ն 2015 թվականին հիմնել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Հետագայում կառույցին միացել են Հայաստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունի հետխորհրդային երկրներից նաև Մոլդովան:

Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևը 2016 թվականին է ստանձնել երկրի ղեկավարումը, նրա իշխանության օրոք ռուս-ուզբեկական հարաբերությունները բարելավվել են:

Նախորդ նախագահը՝ 2016 թվականին վախճանված Իսլամ Քարիմովը, սառը վերաբերմունք է ցուցաբերել ԵԱՏՄ գաղափարի նկատմամբ:

34 միլիոն բնակիչ ունեցող Ուզբեկստանը կարող է ԵԱՏՄ-ում դառնալ երկրորդ ամենամեծ սպառողը Ռուսաստանից հետո:

Միրզիոևն ասել է, թե «կառավարությունն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղիները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել