news.am: Վերաքննիչ քրեական դատարանը, Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ դատախազին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։
Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։
Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
comment.count (0)