«Վստրեչի Ապեր»-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու որոշում է կայացվել (տեսանյութ)
18:18 - 09 մարտի, 2020

«Վստրեչի Ապեր»-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու որոշում է կայացվել (տեսանյութ)

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար:

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը՝ հավելելով, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք՝ մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերը՝ 02:40-ի սահմաններում, ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ազգակիցների առանձնատներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել