Դիմում գրելը իմ որոշումն է, այս պահին գտա, որ իմ հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ. ԴԱՀԿ պետի ԺՊ |armtimes.com|
09:43 - 10 մարտի, 2020

Դիմում գրելը իմ որոշումն է, այս պահին գտա, որ իմ հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ. ԴԱՀԿ պետի ԺՊ |armtimes.com|

armtimes.com: Դիմում գրելը իմ որոշումն է, այս պահին գտա, որ իմ հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, որն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել:

Ազատման դիմում գրելու պատճառների մասին նա չխոսեց:

Դիտարկմանը՝ գուցե աշխատանքը չէր գոհացնում, նա արձագանքեց. «Ես այդ ծառայությունում աշխատում եմ 21 տարի: Աշխատանքը գոհացնելու եւ չգոհացնելու որեւէ խնդիր չկար: Ես ծառայել եմ եւ ծառայում եմ մեր երկրին»:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսե՞լ է այս հարցի վերաբերյալ, Բեգինյանը պատասխանեց. «Եկեք ձեռնպահ մնամ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել