ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։
Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։
Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։ Մնացած 30.000$-ը Արսեն Թորոսյանի հրամանով պետք է տրվեր պետական բյուջեից։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու էր առաջին անգամ։
comment.count (0)